ԱՐԱՄ ՀՐԱՉԻԿԻ ՍԻՄՈՆՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Ծննդյան թիվը, ամիսը, օրը
1955 թ.,ապրիլ,12
Ծննդյան վայրը
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, քաղաք Գորիս
Կրթությունը
1977-1981 թթ. Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրա
1972-1977 թթ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
1961-1972 թթ. միջնակարգ դպրոց
Աշխատանքային փորձը
2008թ. հուլիսի 10-ից ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն
2006 թ. մայիսից ԵՊՀ ռեկտոր
2000-2006 թթ. ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
2005 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում
1995-2000 թթ. ԵՊՀ ուսումնական վարչության պետ
1986-2000 թթ. ԵՊՀ ԽՍՀՄ պատմության ամբիոնի ասիստենտ,
Հայոց պատմության ամբիոնի դոցենտ
2000 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն
1993-1995 թթ. ԵՊՀ գիտքարտուղար
1983 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն
1981-1983 թթ. ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտ` կրտսեր գիտաշխատող,այնուհետև`գիտաշխատող
Գիտական գործունեությունը
Հեղինակ է 85 գիտական աշխատանքների, որոնցից 4 մենագրություններ են: Գիտական հետազոտությունները վերաբերում են հայ ժողովրդի 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի պատմության հիմնահարցերին` մասնավորապես պատմական վիճակագրությանը, արդյունաբերական կապիտալի, ինչպես նաև Արցախի և Զանգեզուրի 1917-1921 թթ. պատմության խնդիրներին: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 10 թեկնածուական ատենախոսություն: Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների: Բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ, որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ:
Լեզուները
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Կուսակցական պատկանելիությունը
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի երկու դուստր
Հեռ.`(+374) 60 710092
Ֆաքս`(+374) 10 554641
Էլ.փոստ` info@armin.am