ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հեռաուսուցման ծրագիր
ՆՊԱՏԱԿ
Ծրագրի նպատակն է ապահովել համապատասխան լսարանի համար թեմատիկ մասնագիտական կրթություն՝ կիրառելով հեռաուսուցման և դասական ուսուցման համակցված մեթոդները:
ԼՍԱՐԱՆ
Ծրագրի մասնակիցներ կարող են լինել ՀՀ, ԼՂՀ և Հայ սփյուռքի մեր հայրենակիցները:
Ծրագրի յուրաքանչյուր խմբում կարող է մասնակցել առավելագույնը տասը ուսանող: Յուրաքանչյուր խումբ ունի իր դասախոսը, ով իրականացնում է խորհրդատվական բնույթի աշխատանք:
ԹԵՄԱՆԵՐ
Ծրագիրը բաղկացած է մեկ ճանաչողական, տասը թեմատիկ փուլեր ընդգրկող դասաժամերից, որոնք հավասարաչափ բաշխվում են տասնմեկ շաբաթների միջև:
ՔՆՆԱՇՐՋԱՆ
ա) Երկու ընթացիկ և մեկ ավարտական առցանց քննությունները, որոնք անցկացվում են համապատասխան ձևաչափով, նախապես սահմանված ժամերին: Առաջին ընթացիկ թեստային առցանց քննությունը տեղի է ունենում ուսուցման 7-րդ շաբաթվա ընթացքում, երկրորդ ընթացիկ թեստային առցանց քննությունը տեղի է ունենում 13-րդ շաբաթվա ընթացքում, իսկ ավարտական թեստային առցանց քննությունը տեղի է ունենում 14-րդ շաբաթվա ընթացքում:
բ) Ավարտական աշխատանքի պաշտպանությունն անցկացվում է 15-րդ շաբաթվա ընթացքում` բանավոր ընթացակարգով, նախապես ձևավորված հանձնաժողովի միջոցով, համապատասխան ձևաչափով, նախապես սահմանված ժամերին:
ԳՆԱՀԱՏՈՒՄ
№ |
ԱՆՎԱՆՈՒՄ |
ԵՐԲ |
ՀԱՐՑԵՐԻ ՔԱՆԱԿ |
ՄԵԿ ՀԱՐՑԻ ՄԻԱՎՈՐ |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻԱՎՈՐ |
ԿՐԵԴԻՏ |
1. |
1-ին ընթացիկ առցանց քննություն |
7-րդ շաբաթ |
40 |
0.1 |
4 |
1 |
2. |
2-րդ ընթացիկ առցանց քննություն |
13-րդ շաբաթ |
40 |
0.1 |
4 |
1 |
3. |
Ավարտական առցանց քննություն |
14-րդ շաբաթ |
100 |
0.1 |
10 |
2 |
4. |
Ավարտական աշխատանքի պաշտպանություն |
15-րդ շաբաթ |
- |
_ |
2 |
1 |
5. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ |
|
20 |
5 |
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր խմբի ուսուցման ամբողջական ժամկետը երեք ամիս է:
Ուսումը վճարովի է:
ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԱՆՑՎԵԼ
-
ուղարկել մեր էլ. փոստին կցված տվյալների թերթիկի լրացված տարբերակը,
-
հետևելով հետագա մեր կարգավորումներին՝ սկսել ուսուցումը:
ՎԿԱՅԱԿԱՆ
Ծրագրի մասնակիցները ստանում են ԵՊՀ-ի կողմից տրվող ավարտական վկայական: