Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար: Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշի քաղաքում։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կենտրոնն է։ Ընդգրկված է Շուշիի քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում և հանդիսանում է Արցախի խորհրդանիշներից մեկը։ Կառուցվել է 1868-1887 թվականներին։
Տաճարը հիշատակվում է Մեսրոպ Տախիդյանի «Ճամփորդություն դեպի Հայաստան» գրքում (1820 թ.)։ Շահեն Մկրտչյանի կարծիքով դա այն պատճառով է, որ զանգակատունը կառուցվել է եկեղեցուց ավելի վաղ, և տաճարի տեղում եղել է 18-րդ դարի մի այլ եկեղեցի։
Մինչ նոր եկեղեցին կառուցելը ճարտարապետները կանգնել են մի մեծ խնդրի առջև՝ բանն այն էր, որ ամեն պատարագից առաջ հարկավոր էր, որ պատարագիչ քահանան մեղքերի թողություն խնդրեր մեկ այլ քահանայից, և լսեր այս խոսքերը. «Թող քո ականջները լսեն, թե ինչ են բարբառում քո շուրթերը», սակայն եկեղեցին ուներ միայն մեկ քահանա, այդ իսկ պատճառով ճարտարապետներ որոշեցին կառուցել մի ընդհատակյա սենյակ, որտեղ տեղի կունենար հրաշքը՝ քահանան թողություն էր խնդրում լսելով իր սեփական ձայնը՝ ասելով. «Թող իմ ականջները լսեն, թե ինչ են բարբառում իմ շուրթերը»։ Այս երևույթը միակն է աշխարհում և այն մինչև հիմա էլ գործում է Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։
Զանգակատունը կառուցվել է շուշեցի Աբրահամ Խանդամիրյանցի կողմից։ Զանգակատան արևելյան պատին կա արձանագրություն, որն ասում է.
Կառուցվել է զանգակատունը Գաբրիէլ Յովսէփեան-Բատիրեանցի յիշատակին, ով Ղազանչից է, Մկրտիչ Մարգարեան-Խանդամիրեանցի, նրա կնոջ Բալասնի եւ որդիների Արուպէ եւ Ստեփանէ և բոլոր Ղազանչեցիների յիշատակին։ Փառք Աստծուն, եւ թող փրկուեն բոլոր կենդանի եւ մահացածների հոգիները։ 1858 թվականի ամառ։
Կառուցման թվերը գրված են հարավային պատի վերևի հատվածում:
Շուշիի ջարդերից հետո՝ 1920 թվականին, եկեղեցին փակվեց։ Քաղաքում բնակվող ադրբեջանցիների կողմից այն սկսեց օգտագործվել որպես պահեստ, իսկ հետագայում՝ որպես ավտոտնակ։ Այդ ժամանակահատվածում քանդվեցին եկեղեցու մուտքի մոտ դրված հրեշտակների արձանները, ավերվեց գմբեթը։
Արցախյան պատերազմի ընթացքում եկեղեցին հակամարտող կողմերի համար կարևոր նշանակություն ուներ։ Հայկական կողմի համար այն հանդիսանում էր խորհրդանիշ, իսկ ադրբեջանական զինված ուժերի համար՝ Գրադ հրթիռային համալիրների հրթիռների պահեստ։ Շուշիի ազատագրման ռազմական գործողությունից հետո այնտեղ այցելեցին Արցախի ռազմաքաղաքական և հոգևոր ղեկավարությունը։ Ավերված գմբեթը վերականգնվեց 1998 թվականին։
Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կողմից հրթիռակոծվել է, վնասվել է եկեղեցու գմբեթը:
Եկեղեցական համալիրը գտնվում է Շուշիի կենտրոնական մասում և իր արտաքին տեսքով նման է Էջմիածնի Մայր Տաճարին[1]։ Կազմված է եկեղեցուց և զանգակատնից։ Հիմնականում կառուցվածքով նման է բազիլիկ եկեղեցու, չունի գմբեթ։
Շատ դիտել են
Նորություն
25/01/12
2012Թ-Ի ԱՌԱՋԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ-Ի ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄԴիտումներ - 5567