ԱԶՆԱՎՈՒՐ Շառլ (Ազնավուրյան Վաղինակ Միքայելի, ծ. 22.5.1924, Փարիզ), երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան: Հայաստանի Ազգային հերոս (2004): Իր առաջին Երգը՝ «Ես հարբած եմ», ստեղծել է 1944-ին: 1946-ին հանրահայտ երգչուհի է. Պիաֆի հովանավորությամբ համերգներով շրջագայել է «Կոմպանիոն դը լա շանսոն» խմբի հետ, գրել երգեր է. Պիաֆի, ժ. Բեկոյի և այլոց համար: 1959-ին Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո արժանացել է համընդհանուր ճանաչման: Համերգներով հանդես է եկել նան Երևանում (1964, 1996): Գրել է հազարից ավելի երգեր («Սիրո թմբուկները», «Մամա», «Սա է վերջը», «Ալելուիա», «Երկու կիթառ», «Եվ սակայն», «Քաղաքը», «Պետք է գիտենալ» և այլն): Ազնավուրը նկարահանվել է «Գլուխը՝ պատը», «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Արարատ» և այլ ֆիլմերում: Տե՛ս ավելին: