ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ Սպենդիարյանի անվան, հիմնադրվել 1932-ին, Երևանում, բացվել Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայով (1933): Գործունեությունն սկսել է Ս. Գորկու անվ. բանվորական թատրոնի շենքում (Կառուցողների ակումբ, այժմ՝ Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոնի շենքը), 1940-ից ներկայիս՝ Ա. Թամանյանի նախագծով կառուցված շենքում (1978-81-ի վերակառուցումից հետո՝ 1200 տեղ)Աոաջին թատերաշրջանում թատրոնն իր սկզբնական կազմով (օպերային արտիստ՝ 20, նվագախումբ՝ 40, երգչախումբ՝ 30, բալետի արտիստներ՝ 20 հոգի) իրականացրել t Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ», Չայկովսկու «Եվգենի Օնեգին», Գունոյի «Ֆաուստ» օպերաների բեմադրությունները: Առաջին հաջողությունները կապված են դիրիժորներ Գ. Բուդաղյանի, Ս. Չարեքյանի, Կ. Սարաջևի, Ս. Թավրիզյանի, Ս. Շաթիրյանի, ռեժիսորներ Ա. Բուրջալյանի, Լ. Քալանթարի, Ա. Գուլակյանի, Վ. Վարդանյանի, խմբավար Վ. Նիկոլսկու, բալետմայստեր Ի. Արբատովի (Յաղուբյան), նկարիչներ Մ. Սարյանի, Ս. Արուտչյանի, Պ. Անանյանի, Ս. Ալաջալովի, Ա. Դանդուրյանի, մեներգիչներ Հ. Դանիելյանի, Շ. Տալյանի, Լ. Իսեցկու (Տեր-Հովհաննիսյան), Ա. Կարատովի (Կարապետյան), Թ. Բեջանյանի, Ե. Ֆանարջյանի, Թ. Շահնազարյանի, Թ. Խաչատրյանի, Ա. Ավագյանի, Մ. Սեդմարի, Տ. Սազանդարյանի, Պ. Լիսիցյանի, բալետի արտիստներ Լ. Վոինովա-Շիկանյանի, Ռ. Թավրիզյանի, Գ. Գեորգիանիի, Ս. Սարգսյանի, Պ. Բուռնազյանի, Ջ. Մուրադյանի գործունեության հետ: Տե՛ս ավելին: