ՎԻՇԱՊԱԳՈՐԳ, հայկական գորգ, որի շեղացանց հորինվածքում, բուսական և կենդանական զարդանախշերի տարբեր զուգորդումներով կարևորված է վիշապի վերացարկված, ոճավորված կերպարը (այստեղից էլ անունը): Վիշապագորգի դաշտում երկայնակի կենտրոնական առանցքով դասավորված են բազմազան հորինվածքներով շքեղ վարդյակներ: Վիշապները տեղադրված են այդ առանցքին զուգահեռ 2 շարքում, յուրաքանչյուրում՝ 2-4 հատ, որոնց մոտ պատկերված են կենաց ծառեր: Վիշապին բնորոշ են նաև մեծ չափերը (մոտ 3x7 մ), երիզող մեկ զարդագոտին, տիրապետող չորս գույները կարմիր, կապույտ, շագանակագույն, փղոսկրագույն: Հիմնագույնը գերազանցապես վառ կարմիրն է՝ ստացված որդան կարմիրից: Ենթադրվում է, որ Վիշապագորգի հնագույն նմուշների ծագման ու արտադրության կենտրոնը մինչև XVII դ. Արարատյան դաշտն էր, որից հետո այդ գորգերի դաական խումբն անհետացել է՝ արձագանքվելով միայն ժողովրդական բազում տարբերակներում (մինչև XX դ. 1-ին քառորդը): Ուսումնասիրողները Վիշապագորգերի զարդանախշերի, վիշապների, օգտագործված գույների ողջ խորհուրդը մեկնաբանում են տարբեր կերպ: Տե՛ս ավելին: