Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
Քրիստոենության հռչակումը պետական կրոն
Քրիստոնեության ընդունման հոգևոր ակունքները և Հայ առաքելական եկեղեցու հիմնադրումը I դարում՝ հայոց Աբգար և Սանատրուկ 1-ին թագավորների օրոք, Քրիստոսի տասներկու աշակերտներից Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ Հայոց աշխարհում ավետվում է քրիստոնեական ուսմունքը, և դրվում են Հայ առաքելական եկեղեցու հիմքերը: Առաջնորդական աթոռները` մինչև Սբ. Գրիգոր Լուսավորչի կողմից հայոց եկեղեցական նվիրապետության (քահանայապետություն) հաստատման ժամանակները, Եդեսիայում, Արտազում և Սյունիքում էին: Քրիստոնեական համայնքները հայտնի էին Մեծ Հայքում` Ծաղկանց լեռներում, Արարատ լեռան շրջակայքում, Սյունյաց նահանգում` Թանահատի վանքի տարածքում և այլ վայրերում, ինչպես նաև Փոքր Հայքում:
Շատ դիտել են
Նորություն
25/01/12
2012Թ-Ի ԱՌԱՋԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ-Ի ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄԴիտումներ - 5567