![](images/bg_left_top.png)
![](images/youtube.png)
Ս. ԷՋՄԻԱԾՆԻ 1677 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ: Հայ ազատագրական շարժման արևմտաեվրոպական դեգերումների հերթական դրվագն աղերսվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Հակոր Գ Ջուղայեցու անվան հետ: Ջուղայեցին ժամանակի ամենակրթված ու եռանդուն հայ եկեղեցականներից էր: Նա հատկապես նշանավոր էր որպես Հայաստանում և Հայկական գաղթավայրերում կաթոլիկ քարոզիչների դեմ հակագործունեություն ծավալած գործիչ: Նախանձախնդիր էր Ամենայն Հայոց կաթողիկոսության դիրքն ու հեղինակությունը բարձրացնելուն: Հայկական գրատպության գործը խթանելու նպատակով նա Եվրոպա Է ուղարկում Ոսկան Երևանցուն, Մատթեոս Վանանդևցուն և ուրիշների, որոնք նաև հանձնարարականներ ունեին այնտեղ նպաստավոր կարծիք ստեղծելու Հայաստանի ազատագրության հարցի շուրջը և միաժամանակ հող նախապատրաստելու հայ-արևմտաեվրոպական քաղաքական ու դավանաբանական բանակցությունների համար:
![](http://www.armin.am//cms/image.php?image=http://www.armin.am//images/news/N2.jpg&width=50)