ՎԱՐՈՒԺԱՆ Դանիել (Չպուգքյարյան Դանիել Գրիգորի, 20.4.1884, գյուղ Բրգնիք (Սեբաստիայի նահանգ) - 26.8.1915, Մեծ եղեռնի զոհ), բանաստեղծ, հասարակական գործիչ։ Սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում (1902-05), Գենտի (Բելգիա) համալսարանում (1905-09)։ Վերադառնալով հայրենիք՝ զբաղվել է ուսուցչությամբ, կազմակերպել հանդեսներ, բանախոսություններ թատերական ներկայացումներ։ Հրատարակել է «Նավասարդ» (Հ. Սիրունու հետ) տարեգիրքը, մասնակցել «Մեհյան» (1914) հանդեսի խմբագրմանը։ 1906-ին հրատարակել է «Սարսուռներ» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն, որը նոր գաղափարներ ու ոճ է բերել հայ գրականություն։ Բնության, սիրո, անորոշ երազանքի տարածված մոտիվների փոխարեն ներշնչանքի աղբյուր է դարձրել իրական կյանքը՝ մարդկային ճակատագրերով («Հիվանդ է»)։ Տե´ս ավելին...