Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

2018 թ. մայիսի 15-16-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունենալու «Կրթամշակութային կյանքը Հայաստանի առաջին հանրապետության տարիներին» խորագրով գիտաժողով` նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին և Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 90-ամյակին: Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի, Համազգային հայ կրթական և մշակութային միության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համատեղ ջանքերով:

Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիորեն, գիտական արդիական չափանիշներով  քննելու Հայաստանի առաջին հանրապետության տարիներին ձևավորված գրական-մշակութային կյանքը և դրա առանձնահատկությունները, անդրադառնալու գիտության և կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմքերին, այդ թվում՝ ձևավորվող հանրակրթական համակարգին, բարձրագույն կրթական օջախների կազմակերպմանը և դրանց կրթական գործունեությանը, գիտության տարբեր ճյուղերի զարգացմանն ու հիմնական գիտական նվաճումներին, պարբերական մամուլին և հրատարակչական գործին, նոր հայացքով արժևորելու Առաջին հանրապետության հոգևոր-մշակութային գործիչների, լուսավորիչ մանկավարժների ծավալած գործունեությունը և ձևավորված կրթամշակութային կյանքի ազդեցություններին Սփյուռքի հետագա կրթական և մշակութային կյանքի ձևավորման վրա:

Գիտաժողովին հրավիրվում են գիտնականներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։

 

Գիտաժողովի ծրագրային հանձնախմբի կազմն է.

Արամ Սիմոնյան. ԵՊՀ ռեկտոր

Աշոտ Մելքոնյան. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն

Արմեն Մութաֆյան. ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Փարիզ 13 համալսարանի պրոֆեսոր

Անահիտ Տեր-Մինասյան. Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան

Կարեն Խաչատրյան.ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն

Մենուա Սողոմոնյան. ԵՊՀ գիտական քարտուղար

Մհեր Հովհաննիսյան. ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն

Գուրգեն Վարդանյան. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող

 

Գիտաժողովին զեկուցումներով հանդես գալու հայտերի և զեկուցումների թեզիսների ընդունման վերջնաժամկետն է 2018 թ. մարտի 15-ը, իսկ  զեկույցների ամբողջական տարբերակի ներկայացման վերջնաժամկետը՝ 2018 թ. ապրիլի 1-ը:

 

Չափորոշիչներ՝

 Զեկուցումների պատրաստման և ներկայացման լեզուն հայերենն է: Զեկուցումները պետք է ունենան ամփոփում (անգլերեն, շուրջ 300 բառ): 

1. Տառատեսակը հայերեն` Sylfaen, անգլերենը` Times New Roman:

2. Տառաչափը` 12, միջտողային բացատը` 1.5:

3. Զեկուցման սկզբում դրվում են հեղինակի անունը, ազգանունը (գլխատառերով), վերնագիրը (գլխատառերով), զեկուցման վերջում նշվում են հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեի անվանումը:

4. Հղումները տրվում են տողատակում` աճման կարգով, տառաչափը` 10, նշվում են աղբյուրի հեղինակը, վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը:

5. Տալ հայերեն և անգլերեն 10-ական բանալի բառ:

 

Անհրաժեշտ է հայտերը և թեզիսները լրացնել՝ մուտք գործելով https://goo.gl/RgnaaD :

                    

Հարցերի դեպքում  դիմել՝

                           

ԵՊՀ

Հայագիտական հետազոտությունների

ինստիտուտ

ք. Երևան,  Ալեք-Մանուկյան 1,  ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ, ընդունարան հեռ.՝(+374 60) 710092

Էլ. հասցե` instarmstud@gmail.com 

 ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Մհեր Հովհաննիսյան. ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն (կոմիտեի նախագահ)

Վիգէն Թիւֆէնքճեան. Համազգային հայ կրթական և մշակութային միության ԿՎ անդամ, գրականագետ

Նարե Միքայելյան. Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի տնօրեն

Հակոբ Մուրադյան. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական քարտուղար

Նարինե Նուշերվանյան. ՀՀԻ սփյուռքագիտական հետազոտությունների բաժնի լաբորանտ, ասպիրանտ

Ռոբերտ Սուքիասյան. ՀՀԻ ցեղասպանագիտության բաժնի լաբորանտ, ասպիրանտ

ԱւետիսԱփոշեան. ՀՀԻ վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժնի լաբորանտ

 

 

Գիտաժողովի անցկացման վայրը՝

 

 

ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, Կենտրոնական մասնաշենք

 

5-րդ հարկ, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ: