![]() |
Ս.թ. նոյեմբերի 7-ին Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայ համալսարանում տեղի ունեցավ Հայագիտության ինստիտուտի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Իոան-Աուրել Պոպը, ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Հայագիտության ինստիտուտն առաջինն է և կյանքի է կոչվել ինստիտուտի ղեկավար, նույն համալսարանի Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով ուսումնասիրությունների դոկտորական դպրոցի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչի և Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Ռումինիայի Հայոց Միության աջակցությամբ: Նաստասե-Կովաչը հավաստում է, որ «Հայագիտության ինստիտուտի հիմնադրումը ոչ միայն կարևոր քայլ է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հայկական համայնքների ուսումնասիրության բնագավառում, այլ նաև չափազանց հրատապ` հաշվի առնելով գալիք տարի հիշատակվելիք Հայոց ցեղասպանության 100-ամյակը, իրադարձություն, որը խորը ազդեցություն է ունեցել ողջ աշխարհի հայության վրա»: Ինչպես նշում է դեսպան Համլետ Գասպարյանը, Հայագիտության ինստիտուտի ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը բարձր է գնահատել Հայագիտության ինստիտուտի հիմնումը և նշել, որ Երևանի պետական համալսարանը կաջակցի հաստատությանը իր հայանպաստ գործունեության ընթացքում: Հայագիտության ինստիտուտի բացման կապակցությամբ ուղերձ է հղել նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը: Բացման արարողությունից առաջ տեղի ունեցավ Իոան-Աուրել Պոպի և Արամ Սիմոնյանի հանդիպումը, ուր կողմերը պայմանավորվեցին համագործակցության պայմանագրեր կնքել Կլուժի և Երևանի համալսարաննների, ինչպես նաև Հայագիտության ինստիտուտների միջև: «Նրանք հետաքրքրություն ցուցաբերեցին հատկապես պատմության և հումանիտար մյուս ոլորտների՝ սոցիոլոգիայի, միջազգային հարաբերությունների, մշակութաբանության մկատմամբ: Պայմանավորվածություններ ձեռք բերեցինք նաև ռումիներենի և հունգարերենի դասավանդման, ինչպես նաև գիտնականների, դասախոսների և ուսանողների փոխանակման, համատեղ գիտաժողովների կազմակերպման և գիտական հոդվածների հրատարակման հարցերի վերաբերյալ»,-դեպի Ռումինիա կատարած այցն ամփոփեց Արամ Սիմոնյանը: |