Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել
Ձախից աջ. Մհեր Հովհաննիսյան, Սերգեյ Սայադով, Էդիկ Մինասյան

 Սույն թվականի հունիսի 26-ին Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ Դոնի Ռոստովի Հայագիտական կենտրոնի տնօրեն պ.գ.թ. Սերգեյ Սայադովի «У истоков русского арменоведения: историографический обзор» և «Собрание актовь, относящихся к обозрению истории армянского народа. Часть 1» գրքերի շնորհանդեսը:

 Շնորհանդեսին ներկա էին հեղինակը՝ Սերգեյ Սայադովը, ԵՊՀ ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան. պ.գ.թ. Էդիկ Մինասյանը, ՀՀԻ բաժնի վարիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և այլք:

 Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀԻ փոխտնօրեն Մ. Հովհաննիսյանը: Նա խոսեց ԵՊՀ-ի և Դոնի Ռոստովի հայագիտական կենտրոնների համագործակցության մասին, ներկայացրեց համատեղ իրականացված աշխատանքները և շեշտեց, որ այս գրքի շնորհանդեսը այդ համագործակցության արդյունքն է և շարունակությունը: Հովհաննիսյանը նշեց, որ Դոնի Ռոստովի հայական համայնքը ամենաակտիվն է հայագիտության և առհասարակ գիտական ոլորտներում համագործակցաբար աշխատելու առումով:

 «Գիրքը իրենից ներկայացնում է պատմագիտական մեծ արժեք, որտեղ հավաքված է Ռուսաստանի հայկական համայնքների, 19-րդ դարի 30-ական թվականների Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման ուղիները»,-նշեց Մ. Հովհաննիսյանը:

 Հովհաննիսյանը ընդգծեց, որ բացի մենագրությունից ներկայացվելու է նաև «Собрание актов, относящихся к обозрению истории армянскаго народа» գիրքը, որը կազմել է Սերգեյ Սայադովը՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավոր խմբագրությամբ: Սա հայտնի եռահատորյակի առաջին հատորն է, որը Լազարյանների պատվերով պատրաստել էր Գլինկան՝ այն դարձնելով Ռուսաստանի պատմության հայկական բաժնի փաստավավերագրական ամենախոշոր փաստաթղթային հավաքածուներից մեկը: Եռահատորյակը վերջին անգամ լույս էր  տեսնել 1830-ական թվականներին և այլևս չէր հրատարակվել: Առայժմ ԵՊՀ նախաձեռնությամբ հրատարակվել է եռահատորյակի միայն առաջին հատորը, և առաջիկայում պատրաստ կլինի նաև շարունակությունը:

 Անյուհետև գրքի հեղինակը՝ Դոնի Ռոստովի Հայագիտական կենտրոնի տնօրեն պ.գ.թ. Սերգեյ Սայադովը, շնորհակալություն հայտնեց ներկաներին միջոցառմանը մասնակցելու համար: Շնորհակալություն հայտնեց ԵՊՀ-ին՝ հանձինս ռեկտոր Արամ Սիմոնյանին, գրքի տպագրման աշխատանքները նախաձեռնելու և աջակցելու համար:

 «Ինձ համար ցանկացած գրքի հրատարակություն  երեխայի ծնունդի նման մեծ տոն է: Ես գրքում փորձել եմ ներկայացնել հայ ժողովրդի մեծ ժառանգության՝ պատմության, մշակույթի, ավանդույթների մի ամբողջական պատմական հավաքածու: Ներկայացրել եմ հայերի և Հայաստանի ինքնության պահպանության և հզոր մշակույթի շարունակության պատմությունը: Ինձ զարմացրել է ամբողջ կյանքում ռուսական պատմությունն ուսումնասիրած պատմաբան Գլինկայի գրած հիանալի պատմությունը հայ ազգի մասին»,- նշում է հեղինակը՝ ներկայացնելով, թե ինչպես է ինքը չորս տարի արխիվներում, գրադարաններում ուսումնասիրել այդ թեման և փնտրել Գլինկայի ու Լազարյանների միջև եղած կապը:

 Հեղինակը նշեց նաև, որ գրքի լույս տեսնելը իր համար խիստ կարևոր է, քանի որ  ինքը ցանկանում է  այս գիրքը որպես ռուսական հայագիտության սկզբնաղբյուր  մատուցել պատմաբանների դատին: Սերգեյ Սայադովը առանձին ենթագլխով անդրադարձել է Գլինկայի աշխատություններին՝ հայերի պատմությունը ադրբեջանական պատմագրության համատեքստում, ներկայացրել է, թե ինչպես են հայերը պահպանել իրենց ինքնությունն ու բարոյական գոյությունը Ռուսական կայսրությունում:

 Այնուհետև պ.գ.թ. Էդիկ Մինասյանը շնորհավորեց հեղինակին և խոսեց գրքի մասին՝ կարևորելով այն հատկապես հայ պատմաբանների համար: Նա իր երախտիքի խոսքը հայտնեց Ս. Սայադովին նման մեծ ծավալի հետազոտական աշխատանքի և պատմաբանների համար արժեքավոր գրքի լույս ընծայման համար:

 


Վերադառնալ