Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

  ՀՀ սփյուռքի նախարարությունը և Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի գործակցությամբ 2016 թ. օգոստոսի 25-26-ը կազմակերպում են «Հայկական աշխարհը համացանցում» խորագիրը կրող գիտագործնական միջազգային գիտաժողով:

Գիտաժողովը նպատակ ունի փոխճանաչելիության և փոխգործակցության նպատակով քննարկման հրավիրելու հայագիտության՝ հայոց պատմության, լեզվի և գրականության, կրոնական, ինքնության տարաբնույթ խնդիրների շուրջ ՀՀ, ԼՂՀ և Սփյուռքի գիտակրթական, մշակութային, լրատվական, գրադարանային դաշտին առնչվող առաջատար կառույցների, կազմակերպությունների համացանցային հարթակներում ներկայացված կայքերի, սոցիալական ցանցերի և բլոգոլորտի պատասխանատու ներկայացուցիչներին, հնարավորություն ընձեռելու համատեղ ազգօգուտ համացանցային տեղեկատվական նախագծեր ծրագրելու, համացանցային հարթակում հայակենտրոն տեղեկատվական տիրույթի ձևավորմանը նպաստելու:

Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն են.

1. ««Հայկական աշխարհը» համացանցի գիտակրթական հարթակում»:

2. «Տեղեկատվական անվտանգության մարտահրավերները համացանցում»:

3. «Սփյուռքը համացանցային  հարթակում»

Կից՝ 

ԾՐԱԳԻՐ


Վերադառնալ