Ս.թ. հոկտեմբեր 13-14-ը Երևանի պետական համալսարանում տեղի կունենա Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության Հայկական համայնքների բաժանմունքի հետ համատեղ Սփյուռքագիտության ամբիոնի կազմակերպած «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի հիմնական նպատակը Ռուսաստանի հայկական սփյուռքի արդի փուլի համայնապատկերի, կազմակերպական կառուցվածքի, ազգային ինքնության պահպանության մարտահրավերների, սփյուռքայնացման արդի միտումների և Հայաստանի Հանրապետության հետ ռուսահայության կապերի վերաբերյալ քննարկումն է, առկա գիտական հետազոտությունների համախմբումը, ինչպես նաև Ռուսաստանի հայերի խնդիրներով զբաղվող ՀՀ և արտերկրի գիտնականների միջև երկխոսության խրախուսումը: Գիտաժողովի թեմաներն են.
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են լինելու հայերենը, ռուսերենը և անգլերենը: Գիտաժողովի անցկացման վայրը՝ ԵՊՀ Պալյանների անվան դահլիճ (2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ): Կից՝ գիտաժողովի ծրագիրը:
|