2016 թվականի դեկտեմբերի 8-10-ը Երևանի պետական համալսարանի պատվիրակության անդամներ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը և Միջազգային իրավունքի մասնագետ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Վլադիմիր Վարդանյանը Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի բաժանմունքի հրավերով  մասնակցեցին «Ցեղասպանություն.հիշողություն և հիշեցում» միջազգային գիտաժողովին, որին մասնակցում էին հիմնականում ռուսաստանյան և հայաստանյան տարբեր գիտական, քաղաքական կառույցների ներկայացուցչիներ, դասախոսներ:

 Մհեր Հովհաննիսյանը ներկայացրեց գիտաժողովի հիմնական ուղղությունները՝ պատմական փաստերի, իրողությունների ներկայացումը, ցեղասպանության շուրջ քաղաքագիտական, իրավական խնդիրների վեր հանումը: Գիտաժողովի հիմնական առանձնահատկությունը մասնակիցների մեծ մասի ելույթների՝ պատմական անցյալի որոշ խնդիրներին նվիրված լինելն էր: Գիտաժողովի մյուս մասը նվիրված էր Հայոց ցեղասպանության՝ իրավական, քաղաքական տեսանկյունից վերլուծությանը, ինչպես նաև, վեր հանելով ցեղասպանության հետևանքների, հնարավոր հաղթահարման ուղիների և ապագա անելիքների շուրջ տարվելիք աշխատանքները, սոցիալ-հոգեբանական մի շարք հարցերին պատասխաններ տալուն:
 «Նշենք նաև, որ գիտաժողովը ընթացավ առավել դիտարկումների, քննարկումների մթնոլորտում, իհարկե, եղան նաև հակասական տեսակետներ, բայց հնարավորություն  ստեղծվեց քննարկելու և մատնանշելու այն հիմնական խնդիրները, որոնք միտված էին ցեղասպանության խնդրի շուրջ ներկա և ապագա անելիքներին: 
 Մոսկվա այցի մյուս հիմնական նպատակն այն էր, Մ.Հովհանիսյանը և Մոսկվայի հայ համայնքի  ղեկավար Շահեն Պետրոսյանը իրականացրին Մոսկվայի հայ համայնքի և ԵՊՀ-ի միջև նախանշված համագործակցության շրջանակներում ստորագրված պայմանագրերի փոխանակում, ապա նաև տեղի ունեցավ հետագա համագործակցության հնարավոր եզրերի քննարկում: «Պետք է նշել, որ այցի ընթացքում նախ հնարավորություն ստեղծվեց ավելի մոտիկից ծանոթանալու և շփվելու Մոսկվայի հայկական համայնքի  ներկայացուցիչների հետ, ծանոթանալու համայնքում տիրող իրավիճակին, առկա խնդիրներին: Նախանշվեցին մի շարք հարցեր, որոնք համատեղ պետք է ամբողջացնել, համաձայնեցնել և ներկայացնել համալսարանի ղեկավարությանը՝ արդեն որպես մեկ ամբողջական տարեկան վերջնական  ծրագրային փաթեթ»,-նշեց Մ. Հովհաննիսյանը: 
 Հանդիպման շրջանակներում տեղի ունեցավ մասնագիտական գրականության նվիրատվություն, որոնք Հովհաննիսյանի փոխանցմամբ պարբերական բնույթ կկրեն և օգտակար կլինի համայնքի համար: Տեղի ուենցավ նաև քննարկում, որի ընթացքում բարձրացվեցին «Սփյուռք ամառային դպրոց 2017թ.»-ի ընթացքում համայնքի ակտիվ մասնակցության խնդրի վերաբերյալ մի շարք հարցեր:
 Այնուհետև այցի շրջանակներում Վլադիմիր Վարդանյանը համայնքում հանդես եկավ մի շարք դասախոսություններով, որոնք վերաբերում էին Հայոց ցեղասպանության իրավական և քաղաքագիտական հիմնահարցերի:
 
 
 
Նյութի հեղինակ՝ Ելենա Զոհրաբյան