Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

  Այսօր Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ «Հայազգ» համացանցային  հանրագիտարանի անգլերեն (en.hayazg.info) և հայերեն (am.hayazg.info) լեզուներով տարբերակի՝ նորացված խմբագրակազմի հետ երկրորդ հանդիպում-քննարկումը: Հանդիպմանը ներկա էր ծրագրի ղեկավար, ՀՀԻ փոխտնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը և ծրագրի պատասխանատու-խմբագիր Նինա Սեդրակյանը: Նշենք, որ կամավորության սկզբունքով խմբագրակազմի մեջ են ներառվել ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի և Պատմության ֆակուլտետի Կովկասագիտության բաժնի մեկ տասնյակից ավելի ուսանողներ: 

 Տեխնիկական-մասնագիտական քննարկումից զատ, հեռավար կարգով կապ հաստատվեց պատմաբան, «Հայազգ» համացանցային հանրագիտարանի հիմնադիր ղեկավար, «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» կազմակերպության գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովի հետ: Քննարկվեցին «Հայազգ» համացանցային հանրագիտարանի զարգացման տեսլականի, առկա խնդիրների շուրջ կարևոր հարցեր:
Նշենք, որ այս տարի լրանում է հանրագիտարանի ստեղծման 10 ամյակը, որի առաջին հարթակը ռուսալեզու էր (ru.hayazg.info): Վարջին երեք տարիների ընթացքում ՀՀԻ շրջանակներում ստեղծվել և պարբերաբար համալրվում է հայերեն տարբերակը, որում արդեն  հոդվածների թիվը գերազանցում է 3500-ը: «Հայազգ» համացանցային հանրագիտարանում նյութերի խմբագրումը փակ է և հասանելի է միայն խմբագրական կազմին: 
 2017 թվականի մարտի սկզբից գործարկվել է  հանրագիտարանի անգլերեն լեզվով տարբերակը, իսկ 2016 թվականի տարեվերջից Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և Ռուսաստանում «Հայազգ»-ի կենտրոնական գրասենյակի  համագործակցությամբ ստեղծվել է հանրագիտարանի ֆրանսերեն (fr.hayazg.info) տարբերակը:
 Հատկանշական է, որ այս հանրագիտարանի զարգացումը նպատակ ունի ոչ միայն համացանցում ներկայանալի դարձնել հայ ժողովրդի և Հայաստանի շուրջ առկա գիտական, ճանաչողական  տեղեկատվությունը, այլ նաև այն գիտապրակտիկ ճկուն հարթակ է մասնագիտական հմտությունները զարգացնել ցանկացող ուսանողների համար:
 

Վերադառնալ