Ձախից՝ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի  փոխտնօրեն, պ.գ.թ.,  Մհեր Հովհաննիսյանը, աջից՝ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը
 
Սույն թվականի մարտի 20-ին Երևանի պետական համալսարանի Պալյանների անվան դահլիճում մեկնարկեց Հայաստանի պատմագետների միության կողմից կազմակերպված «Պատմագետների դպրոց 2017» մասնագիտական հնգօրյա դպրոցը: Նշենք, որ պատմագետի կրթությամբ բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի մասնակիցները այս օրերի ընթացքում հնարավորություն կստանան լսելու  ոլորտի  մասնագետների դասախոսությունները:
 Դպրոցի բացմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և Հայաստանի պատմագետների միության գործադիր տնօրեն, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը, :
 Բացման խոսքով հանդես եկավ Մ. Հովհաննիսյանը, ով խոսեց դպրոցի նպատակների, իրենց առջև դրված խնդիրների մասին: «Դասընթացը նպատակ ունի թիրախային դասախոսությունների միջոցով զարգացնել ապագա պատմագետների մասնագիտական հմտությունները, նպաստել մասնագիտական զարգացմանը՝ լսարանային ձևաչափից և դասախոսական չափանիշներից դուրս: Ցավոք սրտի, այն մշակույթը, որ ժամանակին եղել է սեմինարիների, բաց քննարկումների տեսքով, այսօր գրեթե բացակայում է, և «Հայաստանի պատմագետների  միություն» ՀԿ-ն իր առջև խնդիր դրեց լրացնելու այդ բացը՝ նպատակ ունենալով դառնալ հայ պատմագետների դաշտի միավորիչ կառույց: Պետք է նշեմ, որ «Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ-ն գործում է 2016 թվականից: ՀԿ-ն ունի իր պաշտոնական կայքը՝ հaa.am: 2016 թվականից առ այսօր ՀԿ-ին անդամակցում են 90-ից ավելի ոլորտի մասնագետներ, ովքեր հավատում են, որ մենք կարող ենք միասնական աշխատել ու մասնագիտական ոլորտում լուրջ առաջընթաց գրանցել»,-նշեց Մ. Հովհաննիսյանը:
 Նա նաև հորդորեց մասնակիցներին լինել ակտիվ, կատարել քննարկումեր դասախոսների հետ, բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, առաջարկել լուծումների իրենց տեսլականը:
 Աշոտ Մելքոնյանն էլ իր հերթին ողջունեց մասնակիցների դասընթացին իրենց ցուցաբերած հետաքրքրության և մասնակցության համար: Նշեց, որ զանազան ձևաչափերով երլույթներ ունեցել է ուսանողության առջև, բայց հաղորդակցվելու օնլայն  ձևաչափով առաջին անգամ է ելույթ ունենում: Նա բարձր գնահատեց նման հնարավությունը, կարևորեց դասընթացը, քանի որ պատմագետի մասնագիտությունը մեծ նշանակություն ունի գիտաքաղաքական առումով: Առանց հասարակություն և պատմաբաններ փոխադարձ կապի, առանց գաղափարական խնդիրների առաջադրման և լուծման հնարավոր չի աշխարհաքաղաքական այս տարածաշրջանում պատկերացնել հայ ժողովրդի գոյատևման հնարավորությունը: Այնուհետև Մելքոնյանը սկսեց իր դասախոսությունը, որը վերաբերում էր Հայկական պետության ողնաշարի՝  հայոց պետականության հիմնախնդրներին:
 Նշենք, որ դասընթացին օնլայն  ձևաչափով մասնակցում են Արցախի, Վանաձորի պետական համալսարանների և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի պատմագետ ուսանողները:
 Հավելենք, որ դասընթացի վերջում մասնակիցները կստանան մասնակցության հավաստագիր:

 Դասընթացի շուրջ տե՛ս