Ս.թ. մայիսի 31-ին տեղի ունեցավ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի 2015-2017 ուսումնական տարվա շրջանավարտների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը: Քննությունն ընդունող հանձնաժողովը նախագահում էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պ.գ.թ. դոցենտ Արմեն Մարուքյանը: Սա ծրագրի թվով երրորդ ավարտական կուրսն է: Բոլոր ուսանողներն էլ հաջող պատշպանեցին մագիստրոսական թեզը և ստացան բարձր գնահատականներ: Ուսանողները կստանան «Միջազգային հարաբերություններ»-ի մագիստրոսի աստիճան: Ավարտին հանձնաժողովի անդամները շնորհավորեցին մագիստրանտներին՝ մաղթելով մասնագիտական նորանոր ձեռքբերումներ: Մյուս կողմից արդեն սկսվել է ծրագրի նոր ընդունելություն: |