Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

  Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտություների ինստիտուտի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանողները սույն թվականի նոյեմբերի 21-ին հանդիպում-քննարկում ունեցան Ավստրիայից ժամանած սփյուռքահայ իրավագետ, միջազգային իրավունքի մասնագետ, Հայոց ցեղասպանության փորձագետ և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի աշխատակից Գևորգ Հակոբճյանի հետ:

 Հակոբճյանն ուսանողների հետ զրուցեց իրենց ավարտական թեզիսների թեմաների ու դրանց արդիականության շուրջ: Տվեց մասնագիտական խորհուրդներ և խոստացավ օգնել ուսանողներին  իր տրամադրության տակ գտնվող թեզիսների լրացուցիչ գրականության ցանկով:

 Տեղի ունեցավ մտքերի փոխանակում, ինչպես նաև առիթ ստեղծվեց ուսանողների համար, որպեսզի նրանք ծանոթանան Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհացուման ուղղությամբ միջազգային ու եվրոպական ատյաններում տարվող աշխատանքներին:


Վերադառնալ