ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի պատվիրակությունը ապրիլի 21-28-ը աշխատանքային այցով գտնվում է Լիբանանի Բեյրութ քաղաքում: Պատվիրակությունը կազմված է ՀՀԻ «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի հինգ մագիստրանտներից և ՀՀԻ հետ գործակցող ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկու ուսանողներից: Պատվիրակությանն է միացել նաև Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստովի «Դոնի հայ երիտասարդների միության» ղեկավար Գևորգ Գրիգորյանը՝ նպատակ ունենալով գործակցային կապեր հաստատել Լիբանանի հայ երիտասարդական կառույցների հետ:
Մեկշաբաթյա գործուղման ընթացքում համալսարանականները տարբեր հանդիպումների և այցելությունների ընթացքում շփվելու են հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի մագիստրանտները դասավանդելու են Հայոց Ցեղասպանության պատմության և Հայ դատի մասին տեղի Հայ ավետարանական կենտրոնական բարձրագույն վարժարանում, Ազգային միացյալ վարժարանում և Մեսրոպյան վարժարանում, իսկ լրագրողները փորձառություն են անցնելու Լիբանանում՝ այսպիսով անցնելով մասնագիտական միջազգային պրակտիկա:
Այցելության առաջին օրը՝ ապրիլի 21-ին, պատվիրակությունը ներկա գտնվեց Բեյրութի Սուրբ Ջոզեֆի եկեղեցում (St. Joseph) Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված համերգին:
Երկրորդ օրը պատվիրակության անդամները այցելեցին Զմմառի միաբանություն և Այնճար: Զմմառում պատվիրակության անդամները ծանոթացան 1810 թվականից Զմառում իրականացվող գինեգործության պատմությանը, գինիների տեսակներին և պատրաստման պայմաններին, եղան տեղի թանգարանում, գրադարանում, ընթերցասրահում: Այնճարում քաղաքապետ Վազգեն Խոշյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց հայրենիքի և Այնճարի պատանիների, երիտասարդների միջև կապն ամրապնդելու հարցը: Հանդիպումից հետո ուսանողները այցելեցին նաև Այնճարի հայ ավետարանական եկեղեցի, դպրոց, ինչպես նաև շրջեցին Այնճարի բերդի տարածքում:
Պատվիրակության անդամ ցեղասպանագետները ապրիլի 23-ին դասավանդման առաջին փորձը ունեցան Հայ ավետարանական կենտրոնական բարձրագույն վարժարանում: Դասավանդման համար տարիքային խումբ էր ընտրված 9-րդ, 10-րդ, 11-րդ դասարանները: Այցը Հայ Ավետարանական կենտրոնական բարձրագույն վարժարան պայմանավորված էր ոչ միայն դասվանդումներով, այլև պայմանագրի կնքմամբ: Ստորագրման փոխանցվեց համագործակցության պայմանագիրը, որը ենթադրում է համագործակցություն իրականացնել կրթամշակութային հարթակում:
Այնուհետև խումբը Անթիլիասի մայրավանքում ներկա գտնվեց Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Դպրեվանքի տեսուչ Հայր Պողոսի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանքը, մինչ այդ համագործակցության պայմանագիր ունենալով Երևանի պետական համալսարանի հետ, այս հանդիպման ընթացքում թարմացրեց համագործակցությունը: Քննարկման ընթացքում նախանշվեցին գործակցային մի շարք խնդիրներ ու լուծման հնարավոր կետեր:
Նույն օրը այցելութուն եղավ նաև «Զարթոնք» օրաթերթի խմբագրություն, որտեղ խմբագիր Սևակ Հակոբյանի հետ քննարկվեցին համագործակցության մի շարք ծրագրեր:
Վերադառնալ