Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, շարունակելով խորացնել Հայկական սփյուռքի հետ գործակցային կապերը, փորձում է մյուս կողմից արդեն հաստատված հարաբերությունները առավել գործնական դաշտ բերել: Այս հարցում ՀՀԻ ռուսահայ համայնքային կառույցների կողքին իր ուրույն տեղն է զբաղեցնում Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի հայկական բաժանմունքը:

Արդեն երկու տարի է ՌՀՄ Մոսկվայի հայկական բաժանմունքի հետ սերտ հարաբերություններ են հաստատվել: Տեղին է, սակայն, նշել, որ Ռուսաստանի հայերի միության պես մեծ աշխարհագրություն ունեցող կառույցի մասով նման կապերը մեծ թիվ չեն կազմում: Մոսկվայի հայկական բաժանմունքի հետ այդօրինակ հարաբերությունները սկսեցին ՌՀՄ ՄՀԲ գործադիր մարմնի ղեկավար Շահեն Պետրոսյանի 2016 թ. ՀՀԻ այցելության ժամանակ: Այս կարճ ժամանակահատվածում համայնքային կառույցը, առանց բացառության, թիկունք հանդիսացավ ՀՀԻ համար Մոսկվայի շրջանում նախանշած հետազոտական և գործակցային ծրագրերի իրականացման գործում: Վերջերս ՀՀԻ գիտական ներուժը հանդես եղավ գործընկեր համայնքային կառույցի ապրիլի 24-ին Մոսկվայում ձեռնարկած միջոցառումների շրջանակում անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությամբ: Իր հերթին Պետրոսյանի գլխավորությամբ համայնքային կառույցը արդեն հասցրել է նաև իր աջակից լուման ունենալ հայրենիքում ցեղասպանագետների պատրաստման կարևոր գործում՝ ստանձնելով մեկ ուսանողի ուսման վճարի տարեկան փոխհատուցումը: Այս նախաձեռնությունը շարունակական է և օրինակելի, քանի որ այսօր ոչ դասական Սփյուռքի շրջանում հազվադեպ կարելի է հանդիպել համայնքային կառույցների, որոնք ներգրավված են ոչ միայն հայրենիքում հայագիտության զարգացմանը նպաստելու գործին, այլ նաև մտահոգ լինելով իրենց համայնքներում հայապահպանության հարցերով փորձում են իրենց հնարավորության սահմաններում հայրենի գիտական ներուժը ներգրավել այդ հարցերի լուծման համար:

Այս գործակցությունը,անկասկած, դեռ զարգանալու միտում ունի, որը հուսանք խթան պետք է հանդիսանա Ռուսաստանի հայահոծ համայնքների հայկական հասարակական, մշակութային այլ կառույցների և ՀՀԻ միջև նոր հարաբերությունների հաստատման մասով: Դոնի Ռոստովի Նոր Նախիջևան հայկական համայնքի, ՌՀՄ Մոսկվայի հայկական բաժանմունքի և Սոչի քաղաքի կառույցների կողքին նոր ու վստահելի գործընկերների առկայությունը միմիայն բերելու է հայանպաստ նախագծերի իրագործում, որոնք այսօր շատ պահանջված են ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ԱՊՀ այլ երկրների հայկական համայնքներում: 

Հիշեցնենք, որ ՀՀԻ-ին արդեն հասցրել է մասնակից լինել համայնքի հայապահպանման ու ազգային հիմնախնդիրների ռուսական դաշտում ներկայացման հարցերին:

 

Նյութի հեղինակ՝ Ելենա Զոհրաբյան


Վերադառնալ