Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում 2018 թվականի մայիսի 17-ին տեղի ունեցավ Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից Հայաստանի գլխավոր ձեռագրապահոցին 14-20-րդ դարերի 27 արժեքավոր ձեռագրերի (Ծիսական գրքեր, Ժողովածուներ, Սաղմոսարան, Գանձարան, Ավետարան և այլն) նվիրաբերության հանդիսավոր արարողությունը:  

 Նշենք, որ նվիրատվության արարողությունը տեղի ունեցավ Համազգայինի 90-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում:

 Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Տնօրենը նշեց, որ Մատենադարանը վերջին 15 տարվաընթացքում արժեքավոր ձեռագրերի նմանօրինակ խոշոր նվիրատվություն չէրստացել: Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց նաև, որ արժեքավոր ձեռագրերի հայրենադարձությունը նշանակալի իրադարձություն է հայ հասարակության և, առհասարակ, յուրաքանչյուր հայի համար:

 Ձեռագրերի հավաքածուի մասին միջոցառման մասնակիցներին ընդհանուր ևամփոփ տեղեկություններ տրամադրեց Մատենադարանի գլխավոր ավանդապահ, պ.գ.դ. Գևորգ Տեր-Վարդանյանը:

 Ելույթով հանդես եկավ նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության ներկայացուցիչ Վիգեն Թուֆենկճյանը: Նա  նշեց, որ անտիպ ձեռագրերը վերջապես հանգրվանեցին իրենց համար նախատեսված ամենաճիշտ և ամենաապահով տեղում:

 Միջոցառման ավարտին Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը Համազգային հայ կրթական և մշակութային միությանը հանձնեց շնորհակալագիր և Կիլիկիայում 1173 թվականին գրված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ձեռագրի արծաթակազմ կրկնօրինակը:

 

Նյութի հեղինակ՝ Ելենա Զոհրաբյան