2018 թ. մայիսի 25-26-ին ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Երևանի պետական համալսարանը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կազմակերպում են «Հայաստանի Հանրապետություն-100» խորագրով միջազգային գիտաժողով ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին: Կլինեն շուրջ 62 գիտական զեկուցումներ և մեկ գրքի՝ «Արամ Մանուկյանի նամականի»-ի շնորհանդես: Գիտաժողովի բացումը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում 2018 թ. մայիսի 25-ին՝ ժամը 09:30-ին:

 

«Արամ Մանուկյանի նամականի» ժողովածուն կազմել է անվանի հայ պատմաբան Երվանդ Փամբուկյանը՝ հավաքելով Բոսթոնի ՀՅԴ արխիվից Արամ Մանուկյանի և նրան ուղղված մեծամասամբ անհայտ նամակները՝ գրված 1904-1915թթ.: Շնորհանդեսը տեղի կունենա Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում (Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ) մայիսի 26-ին` ժամը 14:30-15:30: 

 

Գիտաժողովի ծրագիր: