Հոկտեմբերի 19-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի ամենամյա ներկայացում, որը կազմակերպվել էր ՀՀԻ և ԵՊՀ ՈՒԳԸ գործակցության արդյունքում:
Ծրագրով հետաքրքրվող ուսանողների շրջանում իրազեկումն անցկացրեց ծրագրի ղեկավար Մհեր Հովհաննիսյանը: «Ցեղասպանագիտություն» ՄԾ-ն ստեղծվել է 2013 թ., իսկ նպատակը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ոլորտի համար բարձր կարգի մասնագետներ պատրաստող կրթական ծրագիր ունենալն է»,− ընդգծեց ծրագրի ղեկավարը:
Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվեց նաև ցեղասպանագետների միջազգային պրակտիկայի արդյունքներն ամփոփող տեսաֆիլմ, որից հետո նրանք կարճատև շրջայց կատարեցին Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում՝ ծանոթանալով այնտեղ իրականացվող աշխատանքներին:
Նշենք նաև, որ ծրագիրն ավարտելուց հետո ուսանողին տրվում է «Ցեղասպանագիտություն» մասնագիտացմամբ մագիստրոսի աստիճան «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ:
|