Սույն թվականի դեկտեմբերի 11-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կայացավ Հայագիտական հետզոտությունների ինստիտուտի կոլեկտիվի տարեվերջյան ժողովը: Օրակարգում, ընթացիկ տարում ՀՀԻ կողմից իրականացված գիտական գործունեության արդյունքների ամփոփումն էր:

 Նիստի նախագահ ԵՊՀ ռեկտոր, ՀՀԻ տնօրեն պրն. Ա. Սիմոնյանը, իր ելույթում հանգամանալից կերպով, անդրադարձավ կառույցի աշխատանքային ձեռքբերումներին, առկա խնդիրներին և բացթողումներին:

 Այնուհետև ինստիտուտի՝ լաբորատորյաների և բաժինների ղեկավարները (Հ. Ավետիսյանը, Վ. Մխիթարյանը, Հ. Բայրամյանը, Վ. Պետրոսյանը, Ա. Եղիազարյանը) ամփոփ զեկույցներ ներակայացրին իրականացված աշխատանքների արդյունքների վերաբերյալ:

 Կառույցի տնօրենը ի մի բերելով կատարված աշխատանքների արդյունքները, իրականացվող գիտական գործունեության վերաբերյալ, արտահայտեց իր եզրահանգումներն ու առաջարկությունները, խոսեց հետագա անելիքների և առկա խնդիրները հաղթահարելու ուղիների մասին:

 Նիստի վերջում, պրն. Ա. Սիմոնյանը պատասխանեց աշխատակիցների հուզող հարցերին:

 

 

Նյութի հեղինակ՝ Ելենա Զոհրաբյան