Միսիսիպին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով ԱՄՆ-ի 50-րդ և ամենավերջին նահանգը, որը պաշտոնապես ընդունել է պատմական ճշմարտությունը:
Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)՝ նշելով, որ Միսիսիպիի նահանգապետն ապրիլը հռչակել է ցեղասպանության իրազեկման և ցեղասպանությունների կանխարգելման ամիս։
Նշենք, որ ԱՄՆ-ի մյուս բոլոր նահանգները ևս ընդունել են Հայոց ցեղասպանությունն ու պաշտոնապես ճանաչել այն: Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատներն էլ ավելի վաղ ընդունել էին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն երկու տարի շարունակ ապրիլքսանչոսյան իր ուղերձում օգտագործում է «ցեղասպանություն» եզրույթը՝ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության տեղահանության և բնաջնջման փաստերը նկարագրելու համար։
Վերադառնալ