Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել
Արամ Սիմոնյան Խորը ցավով հայտնում ենք, որ 67 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր, պատմագետ, հրապարակախոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արամ Սիմոնյանը:
◾️Արամ Սիմոնյանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 12-ին Գորիսում: 
◾️1961-1972 թվականներին Արամ Սիմոնյանը սովորել Գորիսի միջնակարգ դպրոցում: 
◾️1972-1977 թվականներին ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 
◾️1977-1981 թվականներին ավարտել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: 
◾️1983 թվականինին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։ 
◾️2000-ին  պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 
◾️2005 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:
◾️1981-1983 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում որպես կրտսերգիտաշխատող, այնուհետև՝ գիտաշխատող: 
◾️1986-2000 թվականներին հանդիսացել է ԵՊՀ ԽՍՀՄ պատմության ամբիոնի ասիստենտ, այնուհետև՝ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ: 
◾️1993-1995 թթ. եղել է ԵՊՀ գիտքարտուղար, իսկ 1995-2000 թթ.՝ ԵՊՀ ուսումնական վարչության պետ։ 
◾️2000-ին դարձել է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, իսկ 2006-ի մայիսին ընտրվել, 2011-ի մայիսին վերընտրվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնում:
◾️2015-ի հունիսի 25-ին ընտրվել է ԵՊՀ հիմնադրամի ռեկտորի պաշտոնում։
◾️2019 թվականի մայիսի 23-ին հրաժարական է ներկայացրել  ռեկտորի պաշտոնից։
◾️2008-ի հուլիսի 10-ից  առ այսօր Արամ Սիմոնյանը զբաղեցնում էր ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնը: 
◾️Սիմոնյանը հեղինակ է 85 գիտական աշխատանքների, որոնցից 4-ը մենագրություններ են:
◾️Գիտական հետազոտությունները վերաբերում են հայ ժողովրդի 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի պատմության հիմնահարցերին՝ մասնավորապես պատմական վիճակագրությանը, արդյունաբերական կապիտալի, ինչպես նաև Արցախի և Զանգեզուրի 1917-1921 թթ. պատմության խնդիրներին: 
◾️Արամ Սիմոնյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների: 
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի անձնակազմը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին։
 

Վերադառնալ