Հայոց ցեղասպանությանն առնչվող գրքերի շնորհանդես Երևանի պետական համալսարանում

 

 Ապրիլի 18-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացավ ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակված գրքերի շնորհանդեսը: Հայոց Մեծ Եղեռնի տարելիցին նվիրված գրքերի շնորհանդեսին ներկայացված էին Հրաչիկ Սիմոնյանի <<Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909 թ. ապրիլ)>>, <<Թուրքերը թուրքեր մասին>> գրքի 4 հատորները, Հովհաննես Շիրազի <<Անի>> պոեմը, Լուսինե Սահակյանի <<Համշենի մանրատեղանունները>>, Անդրանիկի <<Առաքելոց վանքի կռիվը>>, Ալեքսանդր Սաֆարյանի <<Զիյա Գյոքալփը և <<Թյուրքագիտության հիմունքները>>>> և Յակոբ Քյունցլերի <<Արյան և արցունքի երկրում>> գրքերը: ԵՊՀ հրատարակչությունը վերոնշյալ գրքերը տպագրել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ:

Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909թ. ապրիլ)<<Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909թ. ապրիլ)>>-Գրքում ներկայացված է Կիլիկիայի հայերի 1909 թ. ապրիլյան ջարդերի ու դրանց առնչված իրադարձությունների պատմությունը: Այդ ջարդը հայ ժողովրդի անօրինակ ճակատագրի, նրա դաժան մարտիրոսության մի նոր ցնցող վկայություն էր: Աշխատության մեջ տեղ են գտել նաև մի շարք վայրերում հայոց ինքնապաշտպանական մարտերի նկարագրությունները: Գիրքը նախատեսված է պատմաբանների, պետական ու քաղաքական գործիչների, ընթերցողների լայն շրջանների համար:

Թուրքերը թուրքերի մասին - 3-րդ հատոր<<Թուրքերը թուրքերի մասին>> 3-րդ հատոր- Գրքում ներկայացված են Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրք պատմաբանների, վերլուծաբանների տեսակետները, որոնք տարբերվում են թուրքական պաշտոնական թեզերից: Հավելվածում ներկայացված են երիտթուրքերի դատավարության մի շարք վավերագրեր:

Համշենի մանրատեղանունները<<Համշենի մանրատեղանունները>>-  նվիրված է ժամանակակից Թուրքայի Ռիզեի նահանգի Համշեն (Հեմշին), Չամլըհեմշին, Արտաշեն գավառների համշենցիների խոսակցական թուրքերենում այսօր էլ գործածվող հայկական մանրատեղանունների քննությանը: Գրքում առաջին անգամ գիտական շրջանառության մեջդրվող շուրջ հարյուր մանրատեղանուն հեղինակը գրառել է նշյալ շրջաններում 2010թ. կատարած դաշտային աշխատանքների ընթացքում: Այդ տեղանունների բառաքննությունը ցույց է տալիս , որ դրանք բուն հայկական են, նրանցում առկա են հին և միջին հայերենի արմատներն ու հիմքերը, բառակազմական ձևույթները՝ հայերենի Համշենի բարբառի տեղական խոսվածքներից և թուրքերենից բխող հնչարտասանական նստվածքով: Ներկայացվում են նաև որոշակի ժողովրդագրական տեղեկություններ Արդվինի և Ռիզեի նահանգների համշենցիների մասին: Ուսումնասիրությունը նախատեսված է հայագետների, արևելագետների, տեղանվանագետների և ուսանողների համար:

Արյան և արցունքի երկրում

<<Արյան և արցունքի երկրում>> -  նվիրված է Հայոց ցեղասպանությանը: Քյունցլերը ականատես է եղել 1915թ. Ուրֆայի հայ բնակչության բնաջնջմանը: Նրա նկարագրությունները հաստատում են, որ հայ ժողովուրդը նահատակվել է օսմանյան կառավարության նախատեսած ծրագրի համաձայն:

Անի<<Անի>> -  մեծ բանաստեղծի անտիպ պոեմն է, որը հզոր արվեստով պատկերում է 11-րդ դ. Առաջին կեսի իրադարձություները, երբ Բագրատունյաց հայոց մայրաքաղաքաը հայտնվել էր թշնամական պաշարման մեջ, և գործում էին ներքին պառակտիչ ուժերը: Պոեմը հայրենասիրական լիցքերով ձոն է՝ նվիրված հայ ոգուն ու ճարտարվեստին, ունի արդիական հնչողություն:

Առաքելոց վանքի կռիվը

 

<<Առաքելոց վանքի կռիվը>> - Գրքույկը, որ առաջին անգամ  հրատարակվել Բոստոնում 1924 թ., ամփոփում է Զորավար Անդրանիկի հուշերը՝ 1901թ. Մշո Առաքելոց վանքում ապաստանած հայ ֆիդայինների՝ թուրքական բռնապետության դեմ հերոսական պայքարի մասին: Այս հերոսամարտի մասին շատ է գրվել, բայց այս պատումը առավել հավաստի է ու վավերական, քանի որ պատմողը ինքը՝ Զորավարն է: Շարադրանքը ներկայացվում է անփոփոխ՝ ըստ բոստոնյան հրատարակության: