Հունիսի 4-ին ժամը 11:00-ին ԵՊՀ Գիտական խորհրդի նիստերի դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, Ալ. Մանուկյան 1) տեղի կունենա ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ռազմավարական հետազոտությունների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված <<Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների համատեքստում>> հանրապետական գիտաժողով: Գիտաժողովի ժամանակ իրենց զեկույցներով հանդես կգան ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ռազմավարական հետազոտությունների բաժնի աշխատակիցները, ինչպես նաև ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի և <<Նորավանք>> գիտակրթական հիմնադրամի ներկայացուցիչները: ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
|