Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

Հոկտեմբերի 17-19-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կանցկացվի հայագիտական միջազգային երկրորդ համաժողովը «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» խորագրով (Տե'ս ծրագիրը): Եռօրյա համաժողովին կմասնակցեն հայագետներ տարբեր երկրներից: Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելոռուսից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, Լիբանանից ժամանած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայագետները համաժողովի ընթացքում կներկայացնեն զեկույցներ պատմության, հնագիտության և ազգագրության, լեզվաբանության, գրականագիտության, արվեստի և ճարտարապետության, Հայոց ցեղասպանության, հայ ինքնության, հայ փիլիսոփայական, հասարակական-քաղաքական մտքի, հայոց եկեղեցու թեմաներով: Համաժողովի երկրորդ օրը ԵՊՀ ՀՀԻ-ի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանի ղեկավարությամբ տեղի կունենա զեկուցումների շարք հայ ինքնության հիմնախնդիրների վերաբերյալ (Տե'ս ծրագիրը):

 


Վերադառնալ