Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

Ձախից աջ՝ Գ. Բարդակչյան,Ա. Սիմոնյան,Փ. Հայդոստյան, Յու. Սուվարյան,Ռ. Մարտիրոսյան Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանը ներկայացրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ կաթողիկոսի ուղերձը Ներկայացվեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ 1-ին կաթողիկոսի ուղերձը
Հայագիտության արդի վիճակը և խնդիրները - Յու. Սուվարյան (ՀՀ) Հայագիտության արդի վիճակը և խնդիրները - Գ. Բարդակչյան (ԱՄՆ) Հայագիտության արդի վիճակը և խնդիրները - Ս. Սայադով (ՌԴ)
ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյան ԵՊՀ ռեկտոր, ՀՀԻ տնօրեն Ա. Սիմոնյան Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովի լիագումար նիստը

 Հոկտեմբերի 17-ին կայացավ «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» խորագրով հայագիտական միջազգային երկրորդ համաժողովի լիագումար նիստը: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ողջունեց ներկաներին` հիշեցնելով, որ առաջին համաժողովն անցկացվել է 2003թ.-ին, և այդ 10 տարիների ընթացքում, նրա խոսքով, հայագիտության ոլորտում զգալի առաջընթաց է գրանցվել:(Տե՛ս  Լիագումար նիստի զեկուցումները)

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը ներկայացրեց վերջին ժամանակաշրջանում հայագիտության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները: «Նախորդ համաժողովի ժամանակ քննարկման դրվեց երեք հարց. ստեղծել հայագիտական հիմնադրամ,  միջազգային խորհուրդ և հայագիտական բազմալեզու հանդես: Այդ քայլերը ձեռնարկվել են»,- նշեց Սուվարյանը: (Տե´ս «Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում» գիտաժողովի նյութերը) Նա խոսեց նաև հայագիտության ոլորտի ֆինանսավորման, կադրերի պատրաստման, տեխնիկական ապահովման, գիտական հանդեսների, միջազգային գիտական կապերի մասին: Զեկուցողներ Գևորգ Բարդակչյանը ԱՄՆ-ից, Վալենտինա Կալցոլարին Շվեյցարիայից, Սերգեյ Սայադովը Ռուսաստանից ներկայացրեցին վերոնշյալ երկրներում հայագիտության արդի վիճակը, խնդիրները և իրականացվելիք անհրաժեշտ քայլերը:Հայագիտության շրջանակում Սփյուռքի նախարարության գործունեությանն անդրադարձավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նախարարության կողմից Հակոբ Մեղապարտ մեդալով պարգևատրեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին: ԵՊՀ ռեկտոր, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Սիմոնյանը խոսեց հայագիտության հիմնախնդիրների լուծման ուղիների մասին: «Միջազգային գիտական շրջանակներին ինտեգրվելուց զատ մեզ համար կարևոր խնդիր է մնում ազգապահպանությունը: Հայագիտության ոլորտում մենք ունենք հսկայակական ժառանգություն: Ներկա վիճակի պարզաբանումն ու հետագա զարգացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը օրակարգային հարց է: Նախևառաջ պետք է ինստիտուցիոնալ փոփոխություններ անել»,- ասաց Ա. Սիմոնյանը` հիշեցնելով, որ Համակարգող խորհդի աշխատանքները դեռ անավարտ են: Ա. Սիմոնյանը նաև մտահոգություն հայտնեց այն հարցի շուրջ, որ արտասահմանում` մասնավորապես ՌԴ-ում, գործող շատ հայագիտական կենտրոններ իմիտացիոն, ոչ արդյունավետ գործունեություն են ծավալում, ուստի անհրաժեշտ է նպաստել արտասահմանում հայագիտական գործունյա կենտրոնների ստեղծմանն ու ձևավորմանը: Հայեցակարգային մակարդակով հայագիտության ոլորտում չլուծված մի շարք խնդիրների իր զեկույցում անդրադարձավ նաև ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
Լիագումար նիստից հետո ՀՀ ԳԱԱ-ում համաժողովը շարունակվեց հայագիտական տարբեր թեմաներով զեկուցումների շարքով: Հայագիտական միջազգային 2-րդ համաժողովը կշարունակվի ևս 2 oր` հոկտեմբերի 18-19-ը:
 
 
 Տե´ս նաև «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները»         միջազգային 2-րդ համաժողովի  զեկուցումների դրույթների ժողովածուն

Վերադառնալ