‹‹1920թ.-ին հայ որբերի կողմից գործված գորգը, որ գտնվում է Սպիտակ տան նկուղում, նույնքան անտեսված է, որքան Հայոց ցեղասպանությունը››,- գրում է ամերիկյան “Washington Post” պարբերականը:
Գորգը գործվել է հայ որբերի կողմից 1920 թ., և պաշտոնապես ներկայացվել է Սպիտակ տանը 1925 թ.: Գորգը հարուստ դետալներով մի աշխատանք է, որը կարող էր զարդարել նույնիսկ ամենամեծ և հանդիսավոր սենյակները: Հետևելով գորգի նախշերին՝ կարելի է տեսնել բույսեր և կենդանիներ, որոնք պատկերում են դրախտը: Որբերի գորգը գործել են հայ աղջիկներ, որոնք 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվել և տեղահանվել են ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Մերձավոր արևելքի օգնության կազմակերպության կողմից: Գորգը գործվել է Ղազիր քաղաքում (այժմ Լիբանանում) ՝որպես երախտիք ԱՄՆ-ի կոմից ցուցաբերած օգնության:
Հույս կար, որ գորգը, որը մոտ 20 տարի պահվել էր նկուղում, կցուցադրվի դեկտեմբերի 16-ին, Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քելվին Քուլիջի և հայ որբերի գորգը» գրքի հրատարակման առթիվ: Սակայն սեպտեմբերի 12-ին Սպիտակ տան որոշմամբ արարողությունը չեղյալ հայտարարվեց: Նույնիսկ Հայաստանում Ամերիկայի դեսպան Ջոն Հեֆֆերնի միջամտությունը ապարդյուն էր:
Չնայած Փոլ Մայքլ Թեյլորը (Ասիական մշակույթի պատմության ծրագրի ղեկավարը), դեսպան Ջոն Հեֆֆերնը և Սպիտակ տան թանգարանի տեսուչը՝ Ուիլիամ Գ. Ալլմանը, հունվարյան հանդիպման ժամանակ քննարկել էին գորգի ցուցադրման հարցը, պարզ էր, որ գորգը այդպես էլ չի ցուցադրվի: ‹‹Այս շաբաթ ես կրկին խոսել եմ Սպիտակ տան թանգարանի տեսուչի հետ՝ կրկին հարցնելով, թե հնարավորություն կա գորգը ցուցադրելու, սակայն ապարդյուն էր››, - իր նամակում գրում է Փոլ Մայքլ Թեյլորը:
Հեֆֆերնի հետ կապ հաստատելու ջանքերն ապարդյուն էին, և պետդեպարտամենտը իր բոլոր հարցերն ուղղեց Սպիտակ տանը:
Անցած շաբաթ Սպիտակ տունը հայտարարությամբ հանդես եկավ. «Ղազիրի գորգը հայերի և ԱՄՆ-ի ժողովրդի միջև եղած սերտ բարեկամական կապի հիշեցումն է: մենք զղջում ենք, որ այն հնարավոր չէ ցուցադրել»:
Ե´վ Արա Ղազարյանը (Հայ մշակութային հիմանդրամ), ե´վ Լևոն Տեր-Պետրոսյանը (Հայկական գորգագործության ընկերություն) համոզված են, որ միջացառումը չեղյալ է հայտարարվել քաղաքական նկատառումներով. Թուրքիայի կողմից բացական արձագանք ստանալու մտավախությունից:
Չնայած Սպիտակ տունը ոչ մի բացատրություն չի տալիս, թե ինչու գորգը չի կարող տրամադրվել, Տեր-Պետրոսյանը հույսը չի կորցնում, որ այն մի օր կցուցադրվի: Նա նշում է. «Գորգագործությունն ինձ համար փոխաբերական իմաստ ունի. մենք կարող ենք խաղաղություն հյուսել միասին: Մենք համբերատար ենք: Ես հակված եմ հրաշքների հավատալուն: Մի օր նրանք ի կատար կածվեն»:
Հոդվածագիրը նաև պատմական ակնարկ է կատարում 1915թ.-ի Հայոց ցեղասպանուոթյանը՝ նշելով, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության ընթացքում 1.5 միլիոն մարդ է սպանվել կամ սովամահ եղել, մյուսները դուրս են արվել իրենց տներից, շատ-շատերը որբացել են: Անդրադաձ է կատարվում նաև Ցեղասպանության հարցի քաղաքական շահարկմանը:
Աղբյուրը՝ “Washington Post” պարբերական
|