‹‹Русский репортер›› ամսագիրը նոյեմբեր ամսվա համարում հրապարակել է ռեպորտաժ, որում հեղինակ Շուրա Բուրտինը ներկայացնում է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի հետ իր հարցազրույցը և իր ճամփորդությունը դեպի Բաքու և Այլիս գյուղ: Խոսելով Այլիսլիի ‹‹Քարե երազներ›› վեպի և դրա շուրջ բարձրացած մեծ աղմուկի մասին, հեղինակը պատմում է վեպի հրապարակմանը նախորդած իրադարձությունների մասին և պատմական ակնարկ կատարում առհասարակ հայ-ադրբեջանական հարաբերությունների, Ղարաբաղյան հակամարտության մասին:Նա նշում է, որ 2012թ.-ին Ադրբեջանի ղեկավարության կողմից հանցագործ Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու և համազգային հպարտության արժանացնելու փաստը պատճառ է հանդիսացել, որպեսզի հայտնի ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին վերջապես տպագրի ‹‹Քարե երազներ›› վեպը, որ պատմում է 1990թ.-ի ձմռանըԲաքվում իրականացված հայկական ջարդերի մասին: Լրագրող Շուրա Բուրտինը զուգահեռներ է անցկացնում, թե ինչպես է ադրբեջանական հանրությունը ընկալում Աքրամ Այլիսլիի և Ռամիրլ Սաֆարովի կերպաները, ինչպիսի վերաբերմունք ունի նրանց նկատմամբ: Ի զարմանս հեղինակի Ռամիլ Սաֆարովի մասին ադրբեջանցին խոսում է աչքերի փայլով և երջանիկ ժպիտով: Սակայն հեղինակը շարունակում է՝ նշելով. ‹‹Բաքվեցին արյունարբու չէ, պարզապես ոչ ոք չի հավատում, որ Սաֆարովը առանց որևէ պատճառի կացնահարել է քնած հայ սպային: Ըստ ադրբեջանական պաշտոնական լրատվության, հայը վիրավորել է Ռամիլին, ադրբեջանական դրոշով մաքրել կոշիկները, թքել վրան››,- գրում է ռուս լրագրողը: Շուրա Բուրտինը նկատում է, որ ադրբեջանցի հանրությունը գաղափարական ճնշման է ենթարկվում ղեկավարության կողմից, որը խեղաթյուրում է պատմական փաստերը: Ըստ հեղինակի, գաղափարական ճնշումն այս երկրում ամենուրեք է: Նույնիսկ ինքնաթիռում ցուցադրվում էր Հեյդար Ալիևի գործունեության մասին հոլովակներ,- նշում է Շուրա Բուրտինը:
Նա պատմում է նաև իր ճանապարհորդության մասին դեպի Այլիս գյուղ: Հեղինակն իր հիացմունքն է արտահայտում հայկական եկեղեցիներին նկատմամբ, որոնք պետական հովանավորությամբ ոչնչացվում են: ‹‹Ադրբեջանը մերժում է հուշարձանների ոչնչացման փաստը. վերջին 8 տարիների ընթացքում արգելված է արտասահմանյան լրագրողների, ԵԽԽՎ-ի ներկայացուցիչների, Եվրոխորհրդարանի պատգամավորների և, նույնիսկ ամերիկյան դեսպանի մուտքը Նախիջևան››,-ընդգծում է լրագրողը:
Այլիս գյուղում ռուս լրագրողին բերման են ենթարկում Ադրբեջանի ազգային անվտանգության աշխատակիցները, որոնք հարցաքննության ընթացքում փորձել են պարզել արդյոք լրագրողը հայ լրտես չէ: Մինչդեռ լրագրողը պարզապես փորձում է պարզել ադրբեջանական կողմի ագրեսիայի պատճառները և գալիս է այն եզրահանգման, որ հանրությունը պարզպես հզոր քարոզչական ծրագրի զոհ է:
Հոդվածն ամբողջությամբ տե´ս “Топором и пером: Почему чтобы быть совестью нации надо стать врагом народа” , Шура Буртин, 12 ноября 2013, № 45
|