Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
ԵՏՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԲՈՒՀԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՊՀ
 Եվրասիական տարածաշրջանի առաջատար բուհերի մի շարք ներկայացուցիչներ՝  ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ, սույն թվականի հոկտեմբերի 24-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովի շրջանակներում այցելեցին Երևանի պետական համալսարան:...
28/10/2015 - 16:14
Ավելին
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100. ՃԱՆԱՉՈՒՄԻՑ՝ ՀԱՏՈՒՑՈՒՄ ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
2015 թ. հոտկեմբերի 15-16-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից՝ հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը: Քննարկման հիմնական թեման Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստերի, վավերագրերի, իրավական և պատմական  մի շարք խնդրիների քննարկման, ցեղասպանությունների հետևանքների վերացման, հատուցման իրավաքաղաքական հիմնախնդիրների բարձրաձայնումն էր:...
19/10/2015 - 16:56
Ավելին
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100. ՃԱՆԱՉՈՒՄԻՑ` ՀԱՏՈՒՑՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
 2015 թ. հոկտեմբերի 15-16-ը Երևանի պետական համալսարանի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպմամբ տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված  «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» միջազգային գիտաժողովը:...
13/10/2015 - 15:46
Ավելին
ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
 Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և Պատմության ֆակուլտետի համատեղ ջանքերով սույն թվականի սեպտեմբերի 17-ին ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում  տեղի ունեցավ Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով: Միջոցառմանը մասնակցում էին Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի հանձնաժողովի, «Մուսա լեռ» հայրենակցական  միության, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության  ինսիտուտի ներկայացուցիչներ և այլք:...
17/09/2015 - 16:35
Ավելին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտն ու Պատմության ֆակուլտետը կազմակերպել են Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով, որը տեղի կունենա  ս.թ. սեպտեմբերի 17-ին: Խնդրում ենք Ձեր մասնակցության վերաբերյալ հայտը և զեկուցման հիմնադրույթները ուղարկել մինչև ս.թ. սեպտեմբերի 14-ը info@armin.am հասցեով: Այն կանցկացվի ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում (ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 4-րդ հարկ, մուտքը՝ Իրավագիտության ֆակուլտետից), սկիզբը՝ 09.30:...
02/09/2015 - 17:15
Ավելին
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՍՓՅՈՒՌՔ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
 Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ սույն թվականի հուլիսի 21-ին ԵՊՀ մշակույթի պալատում տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի  «Սփյուռքի լրագրողներ», «Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետություն» և «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդներ» թեմատիկ ուղղությունների  բացման արարողությունը: Նշենք, որ ամառային դպրոցը արդեն հինգերորդ տարին անընդմեջ իրականացվում է Հայաստանում: Ամառային դպրոցին մասնակցում են աշխարհի 13 երկրներից (Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Բելառուս, Իրան, Բելգիա, Գերմանիա, Ֆրանսիա, Քուվեյթ, Լիբանան, Սիրիա, ԱՄՆ, Ղազախստան) շուրջ 77 մասնակից:...
21/07/2015 - 17:04
Ավելին
ՀԱՅ ՍՓՅՈՒՌՔԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁՈՂ ՆՈՐ ԳԻՏԱԺՈՂՈՎ
 ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Կրթության ազգային ինստիտուտի հետ միասին ս.թ. հուլիսի 13-15-ը «Սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստում Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Սփյուռքում հայեցի կրթության կազմակերպման արդի հիմնախնդիրները» թեմայով համահայկական գիտագործնական կոնֆերանս:...
13/07/2015 - 13:22
Ավելին