Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Մեր մասին >> ՀՀԻ Պատմութիւնը

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՕՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ  

 


   Երեւանի պետական համալսարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից, բնագիտական եւ հասարակական գիտութիւնների հետ մէկտեղ, մեծ թափ է հաղորդուել նաեւ հայագիտական ուսումնասիրութիւններին:
   Երեւանի պետական համալսարանում հայագիտութեան զարգացմանը նոր թափ հաղորդելու մտահոգութեամբ 1968 թ. առաջադրուեց յատուկ գիտահետազօտական լաբորատորիա ստեղծելու գաղափարը: Ինչն էլ ի կատար ածուեց  ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամներ Մ. Ներսիսեանի եւ Էդ. Աղայեանի գործադրած ջանքերի շնորհիւ:
   Նորաստեղծ լաբորատորիան համակարգելու էր ոչ միայն կազմակերպական, այլեւ գիտահետազօտական աշխատանքները հումանիտար այն ֆակուլտետներում, որտեղ մշակւում էին հայագիտական թեմաներ: Յետագայում լաբորատորիան վերանուանուեց ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների կենտրոնի, որի գործունէութեան ընթացքում հսկայական աշխատանք կատարուեց:
    Հրատարակուել եւ վերահրատարակուել են  հայագիտութեան տեսանկիւնից մեծ արժէք ներկայացնող բազմաթիւ աշխատութիւններ: Հայագիտական կենտրոնի հիմքի վրայ 2008 թ. Յուլիսի 10-ին ԵՊՀ գիտական խորհրդի կողմից ստեղծուեց Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտը, որտեղ ներառուեցին ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների կենտրոնը, հնագիտական հետազօտութիւնների, Հայաստանի պատմական աշխարհագրութեան եւ քարտեզագրութեան լաբորատորիաները, հայ-վրացական կապերի կենտրոնը եւ հայ-օսմանական առնչութիւնների բաժինը:

  
    Նորաստեղծ ինստիտուտի առջեւ խնդիր դրուեց հետազօտութիւնների հիմնական առանցքը դարձնել հետեւեալ ուղղութիւնները.  

-Հայ հնագիտութիւնը (Հնագիտական հետազօտութիւնների լաբորատորիա),  

-Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանութեան պատմութիւնը, պատմագրութիւնը եւ մատենագիտութիւնը (Ցեղասպանագիտութեան բաժին),  

-Հայ-օսմանական առնչութիւնները (Հայ-օսմանական առնչությունների բաժին),  

-Հայ-վրացական կապերը (Հայ-վրացական առնչութիւնների բաժին),  

-Հայագիտական պատմագիտական եւ աղբիւրագիտական ժառանգութեան ուսումնասիրութիւնը (Հայոց պետականութեան պատմութեան հիմնահարցերի հետազօտութեան բաժին),   

-Վիրտուալ (ելեկտրոնային-համացանցային) հայագիտութիւնը (Վիրտուալ  հայագիտութեան եւ տեղեկատւութեան բաժին), 

-Հայաստանի պատմական աշխարհագրութեան, քարտեզագրութեան ուսումնասիրութիւնը  (Բաբկէն Յարութիւնեանի անուան Հայաստանի պատմական աշխարհագրութեան եւ քարտեզագրութեան լաբորատորիա), 
-հայ-քրդական առնչութիւնները (Հայ-քրդական առնչութիւնների բաժին):

     Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի տնօրէնն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնեանը:

 

 

Տես աւելին՝

  ԵՊՀ ռեկտոր Մկրտիչ Ներսիսեանի` հայագիտութեան կենտրոնի հիմնադրման մասին 1968 թ. «Հայրենիքի Ձայն» շաբաթաթերթին տուած հարցազրոյցը:

 

 «Քաղուածք Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի 2008 թ.-ի Յուլիսի 10-ի թիւ 6 նիստի արձանագրութիւնից»:

 

«Քաղուածք Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի 2009թ.-ի Փետրուարի 26-ի թիւ 2 նիստի արձանագրութիւնից»:

 

«Երեւանի պետական համալսարանի հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի կանոնադրութիւն»: