Օսմանեան կայսրութեան պատմութիւնը մաս է կազմում հայ ժողովրդի պատմութեան։ Ըստ այդմ՝ օսմանագիտական հետազօտութիւնները կարեւորւում են 14-րդ դարից ընդհուպ մինչեւ 20-րդ դար ընկած ժամանակահատուածում հայոց քաղաքական եւ մշակութային պատմութեան, պատմական ժողովրդագրութեան, տեղանուանագիտութեան, լեզուական առնչութիւնների, Հայոց ցեղասպանութեանը վերաբերող հարցերի ուսումնասիրման, ԵՊՀ-ում օսմաներէնի դասաւանդումը զարգացնելու առումով: Բաժնի նպատակներից է այս խնդիրներին վերաբերող օսմանեան սկզբնաղբիւրների եւ աղբիւրների համակողմանի ուսումնասիրութիւն, թարգմանութիւն, ինչպէս նաեւ թուրքական պաշտօնական պատմագրութեան կեղծարարութեան բացայայտում եւ հակադարձում: Բաժնում կատարուող ուսումնասիրութիւնները ներառում են հետեւեալ ուղղութիւնները.
1.Օսմանեան կայսրութեան հայկական նահանգների պատմական ժողովրդագրութեան ուսումնասիրութիւն՝ օսմանեան աշխարհագիր մատեանների ( ﺘﺤﺮﻴﺮ tahrir ), տարեգրքերի (ﺴﺍﻟﻨﺍﻤﮫ salname) հայկական եւ օտար աղբիւրների համադրութեամբ։
2.Հայկական նահանգները օսմանեան վարչական բաժանումներում։
3.Օսմանեան կայսրութեան հարկային քաղաքականութիւնը Արեւմտեան Հայաստանում։
4.Օսմանեան կայսրութիւնում ոչ թուրք ժողովուրդների բռնի իսլամացման քաղաքականութեան փուլերի, մեթոդների, հետեւանքների (մասնաւորապէս իսլամացման հետեւանքների քննութիւնը հիմնւում է ժամանակակից Թուրքիայի տարածքում ապրող իսլամացուած համշէնցիների միջավայրում դաշտային հետազօտութիւնների հիման վրայ) ուսումնասիրութիւն:
5.Թիւրքականութեան գաղափարաբանութեան եւ թիւրքական մշակոյթի ուսումնասիրութիւն։
6.Ցեղասպանութիւնը վերապրողների յուշերի հրատարակում:
7.ՀՀ Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի Հին ձեռագրերի գիտահետազօտական ինստիտուտում պահուող հայատառ-ղփչաղերէն ձեռագրերի լեզուական քննութիւն:
8.Հայ ուսանողների համար օսմաներէնի դասագրքի ստեղծում:
Բաժնի վարիչ բ.գ.թ., դոցենտ Լուսինէ Սահակեան