Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Մեր մասին >> Կառուցուածք >> Հնագիտական հետազօտութիւնների լաբորատորիայ

Երեւանի պետական համալսարանի Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի Հնագիտական հետազօտութիւնների լաբորատորիան կատարում է ծրագիր «Հնագիտական հետազօտութիւններ Հայաստանում, Քարի դարից- Միջնադար (Մարդու կողմից բնական ռեսուրսների օգտագործման գործընթացի հետազօտումը)» թեմայի սահմաններում: Նեղ իմաստով առաջարկուող ծրագիրը ընդգրկում է Հայաստանի հանրապետութեան, լայն իմաստով` Հայկական լեռնաշխարհի տարածքը: Ըստ այդմ, ներկայացուելու են նախ եւ առաջ այս տարածաշրջանի աշխարհագրական եւ բնակլիմայական պայմանները, պատմամշակութային ենթագոտիները: Ժամանակագրական տեսանկիւնից առանձնացուելու են քարի դարի, պղնձի, բրոնզի դարերի, վաղ երկաթի եւ Ուրարտուի, վաղ հայկական-անտիկ, միջնադարի շրջափուլերը, որոնք ուսումնասիրվելու են առանձին աշխատանքային խմբերի կողմից: Իւրաքանչիւր խումբ կենտրոնանալու է կոնկրետ յուշարձանի/յուշարձանախմբի նիւթի վրայ: Կատարուելու են տուեալ յուշարձանին վերաբերող միջդիսցիպլինար ուսումնասիրութիւններ: Ուսումնասիրութիւնների արդիւնքները դիտարկուելու են միասին, նոյն համատեքստում` համընդհանուր տիպի եզրակացութիւնների համար: Նախագծի կատարման հետեւանքով ստացուած արդիւնքները իրենցից կներկայացնեն ինչպէս կոնկրետ գիտական, այնպէս էլ դիդակտիկ արժէք: Նախատեսուող արդիւնքները կարող են լինել` հնագիտական պեղումների կազմակերպում Հայաստանում, յայտնաբերուած նոր հնագիտական յուշարձանների ուսումնասիրութիւններ, նիւթի վերականգնում եւ կոնսերուացում, ֆիզիկա-քիմիական դիագնոստիկա, մարդու կողմից բնական ռեսուրսների օգտագործման գործընթացներին առնչվող տվյալների բազայի ստեղծում և բազմաբնոյթ քարտեզների կազմում, օրինաչափութիւնների բացայայտում եւ վերլուծութիւն, հնագիտական յուշարձանների պարբերացմանը եւ ժամանակագրութեանը առնչուող հարցերի ճշգրտում, մշակուած նիւթի հրատարակում` տեղական եւ արտասահմանեան պարբերականներում, համալսարանի թանգարանային ֆոնդի համալրում, ձեռք բերուած տուեալների օգտագործում դիդակտիկ նպատակներով` հնագիտութեան դասաւանդման մեթոդների կատարելագործման համար:

 

 

Լաբորատորիայի վարիչն է  պ.գ.դ. Հայկ Աւետիսեանը: