Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
Դավիթ Կյուրապաղատ (ծ.թ անհայտ-1000), Տայքի կյուրապաղատության (իշխանապետության) տիրակալ 966-ից։ Հայ Բագրատունիների Տայքի ճյուղից։ Բյուզանդիայի Վասիլ II կայսրը, ի հատուցում Վարդաս Սկլերոսի ապստամբության ճնշմանը Դավիթ Կյուրապաղատի ցուցաբերած օգնության, 979-ին նրան նվիրել է Խաղտո Առիճ, Չորմայրի, Կարին, Բասեն, Մարդաղի, Հարք, Ապահունիք գավառները։ Բյուգզանդիայի ազդեցությունը թոթափելու նպատակով Դավիթ Կյուրապաղատի զորքերը մասնակցել են Վարդաս Փոկասի ապստամբությանը, որի ճնշումից հետո Վասիլ II կայսրը Դավիթ Կյուրապաղատին հարկադրել է ստորագրել «կտակ», որով մահից հետո նրա տիրույթներն անցնելու էին Բյուզանդիային։
Շատ դիտել են