Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
Ցեղասպանություն, գենոցիդ (հուն, genos-տոհմ, ցեղ և ատ. caedo - սպանում եմ), միջազգաին հանցագործություն, որը բնորոշող գործոններն են որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման գործողությունները: ՄԱԿ-ի 1948-ի դեկտ. 9-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայով բնորոշվող Ցեղասպանության գործողություններ մարդկության պատմության մեջ շատ են եղել՝ հնագույն ժամանակներից սկսված, հատկապես ավերիչ պատերազմների ու ամայացնող արշավանքների, էթնիկական ու կրոնական ներքին ընդհարումների, եվրոպական տերությունների կողմից գաղութատիրական կայսրությունների ստեղծման և աշխարհի բաժանման ու վերաբաժանման ժամանակ, ինչը հանգեցրել է երկու համաշխարհային պատերազմների:
Շատ դիտել են