Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
ԱԴԱՄՅԱՆ Պետրոս Հերոնիմոսի (21.12.1949, Կ Պոլիս-4. 6. 1891, Կ. Պոլիս), դերասան: 1867-ից խաղացել է Կ. Պոլսի հայկական թատրոններում: 1870-ին Թ.Պ. Ֆասուլաճյանի խմբի հետ մեկնել է Նոր Նախիջևան, 1872-75-ին գործել Պ.Ա. Մաղաքյանի խնբում, 1879-ին՝ Թիֆլիսի հայկական թատերախմբում, 1880-ին՝ Ախալցխայում, Ալեքսանդրապոլում: 1880-ին առաջին անգամ հայ բեմում Ադամյանը կերտել է Համլետի (Շեքսպիրի «Համլետ») կերպարը : Ռեալիստական ոգով է կերպավորել Ֆրանցի (Շիլլերի «Ավազակներ»), Ժադովի (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Չացկու (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Կորրադոյի (Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը») դերերը: Տե՛ս ավելին:
Շատ դիտել են