Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ (Բեկ-Նազարով) Համո (Համբարձում) Իվանի [19(31).5.1892, Երևան - 27.4.1965, Մոսկվա], կինոռեժիսոր, կինոդերասան: ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ (1935): Գ.Ի. Բեկնազարյանի եղբայրը: Հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրը: Ակտիվորեն մասնակցել է նաև Վրաստանի, Ադրբեջանի կինեմատոգրաֆիայի ստեղծմանն ու զարգացմանը: Ավարտել է Մոսկվայի Առևտրային ինստիտուտը (1928): 1915-19-ին նկարահանվել է ռուսական կինոյում: 1921-ից՝ Վրաստանի լուսժողկոմատի կինոբաժանմունքի վարիչ, ապա՝ պետկինոարդի ստուդիայի տնօրեն և գեղարվեստական ղեկավար: Նկարահանել է «Անարգանքի սյան մոտ» (1923), «Նաթաելլա» (1925) և այլ ֆիլմեր: 1925-ից աշխատել է Երևանում: Տե՛ս ավելին:
Շատ դիտել են