Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
ՉՈՒԽԱՃՅԱՆ (Չուխաջյան, Չուհաճյան) Տիգրան Գնորդի (1837, Կ. Պոլիս ֊ 23.3.1898, Զմյուռնիա), կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ, հայկական օպերային արվեստի հիմնադիրը: Չուխաճյանը նպաստել է Արևելքի և Արևմուտքի երաժշտական արվեստների մերձեցմանը՝ եվրոպական դասական ձևերը ներհյուսելով արլ. երաժշտության ելևէջային-կշռույթային ինքնատիպ կերտվածքի հետ: Չուխաճյանը աշակերտել է Գ. Երանյանին և պոլսաբնակ իտալացի մանկավարժ Չ. Մանձոնիին: Երիտասարդ տարիներին Չուխաճյանը կապեր է հաստատել հայկական թատերական աշխարհի հետ, գրել հայրենասիրական երգեր ներկայացումների համար, ղեկավարել Խասգյուղի թատրոնի երաժշտական մասը, մասնակցել «Քնար հայկական» ընկերության աշխատանքներին: Տե՛ս ավելին:
Շատ դիտել են