Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
ԳՈՐԿԻ Արշիլ [Ադոյան Ոստանիկ (Մանուկ) Սեդրակի, 15.4.1904, գ. Խորգոմ (Վանի նահանգի Հայոց ձոր գավառ) - 21.7.1948, Նյու Յորք], նկարիչ: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի և Վանի դպրոցներում: Ընտանիքը 1915-ին գաղթել է Երևան: 1919-ին փոխադրվել է Թիֆլիս, ապա՝ ԱՄՆ: Ավարտել է Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցը (1926), որտեղ դասավանդել է հինգ տարի: Համակրելով ռուս ականավոր գրող Մ. Գորկուն՝ 1925-ին վերցրել է «Գորկի» ազգանունը: Ստեղծագործական առաջին շրջանում Գորկին հիմնականում ստեղծել է դիմանկարներ, այդ թվում՝ «Նկարիչն ու իր մայրը» (1928-32, Ուիտնի ամերիկյան արվեստի թանգարան, Նյու Յորք), նատյուրմորտներ, բնանկարներ՝ իմպրեսիոնիստների ազդեցությամբ, ապա հակվել վերացարկումնային (աբստրակտ) նկարչությանը: Տե՛ս ավելին:
Շատ դիտել են