Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
ՓԵԼԵՇՅԱՆ Արտավազդ Աշոտի (ծ. 22.2.1938, Լենինական), կինոռեժիսոր: ՀՀ ժող. արտիստ (2005): ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1978): Ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (1968): Փելեշյանը դեռ ուսանելու տարիներին կինոկերպարային խոր զգացողությամբ, նուրբ ճաշակով և ուրույն ոճով է ստեղծել «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերաֆիլմերը: «Մենք» (1969, միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, Օբերհաուզեն), «Տարվա եղանակները» (1975), «Մեր դարը» (1982, ՀՀ Պետ. մրց.՝ 1985, երեքն էլ՝ «Երևան» ստուդիա) ֆիլմերին հատուկ Է և' քնարականությունը, և' էպիկական հզոր շունչը: Տե՛ս ավելին:
Շատ դիտել են