Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ Փանոս Պողոսի (11.3.1865, Վան - 30.4.1941, Երևան), նկարիչ: ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1935): Սովորել է Վանի Կեդրոն, վարժարանում (1881-86), Ս. Պետերբուրգի Գեղարվեստը խրախոաող ընկերության դպրոցում (1895-97), Փարիզի Ժյուլիեն ակադեմիայում (1899-1904): Ստեղծել է՝ «Բնանկար: Բրետան» (1900, ՀԱՊ), «Սանահինի վանքի գավիթը» (1904, ոսկե մեդալ՝ 1913, Մյունխեն) ևն: 1908-10-ին ստեղծագործել է Փարիզում, 1910-12-ին՝ Կ. Պոլսում: Եղել է Վանի հերոսամարտի (1915) ղեկավարներից: Այդ տարիներից պահպանվել է Թերլեմեզյանի «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց» (1915) բարձրարվեստ կտավը: Թերլեմեզյանը Թիֆլիսի Հայ արվեստագետների միության կազմակերպիչներից Էր (1916), 1917- ին՝ Դոնի Ռոստովի մասնաճյուղի ղեկավարը: Տե՛ս ավելին:
Շատ դիտել են