Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
Հայկական լեռնաշխարհ: Հայկական լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիսային սահմանագլխին` Փոքրասիական և Իրանական բարձրավանդակների, Սև ծովի ու Միջագետքի հարթավայրերի միջև: Հայկական լեռնաշխարհում է ձևավորվել և իր պետականությունը ստեղծել հայ ժողովուրդը, այստեղ է կերտել իր ինքնատիպ մշակույթը: Հայկական լեռնաշխարհը գրեթե ամբողջությամբ համընկնում է հայոց պատմական հայրենիքին: Վաղնջագույն ժամանակներից այն տարածվում է Կուր և Երասխ (Արաքս) գետերի ջրկիցից մինչև Գամիրք (Կապադովկիա), Պոնտական և Թռեղքի լեռնաշղթաներից մինչև Հայկական Տավրոսի հարավային բազուկները:
Շատ դիտել են