Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
Խոսրով 3-րդ Կոտակ
Տրդատ Մեծի և նրա որդու՝ Խոսրով III Կոտակի (330-338 թթ.) օրոք ամրապնդվում է Հայոց աշխարհի պաշտպանական հզորությունը, տնտեսությունն ու քաղաքաշինությունը վերելք են ապրում: Ծոփքի վերակացու Արքեղայոսը, որը հայտնի էր բազմաթիվ անօրեն գործողություններով, նենգորեն սպանում է իրեն հանդիմանող Արիստակես կաթողիկոսին և փախչում կայսրության սահմանները: Արիստակեսի աշակերտները նրա մարմինը հանձնում են հողին Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Թիլ ավանում: Հայոց կաթողիկոս է դառնում նրա ավագ եղբայրը՝ Վրթանես Ա Պարթևը (333-341 թթ.):
Շատ դիտել են