Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
Հանրագիտարան >> Հայագիտական Հանրագիտարան >> Մեծ Հայքում Արշակունիների ժառանգական իշխանության հաստատումը
Մեծ Հայքում Արշակունիների ժառանգական իշխանության հաստատումը: Հռոմում կայսերական գահի համար մղված պայքարի խառնաշփոթում Մեծ Հայքում գահակալում է Վաղարշ II-ը (185-198 թթ.): Հայաստանն այդ ժամանակաշրջանում անկախացել էր և չեզոքություն էր պահպանում Հռոմում տեղի ունեցող գահակալական կռիվների նկատմամբ: Երբ Հռոմի կայսերական գահի թեկնածուներից Նիգերը (Ասորիքում) նրանից օգնություն է խնդրում՝ընդդեմ մյուս թեկնածու Սևերոսի, հայոց թագավորը պատասխանում է, որ ինքը ոչ մեկին չի օգնելու, սակայն, եթե որևէ մեկն իր վրա հարձակվի, ինքը պատրաստ է երկիրը պաշտպանելու:
Շատ դիտել են