Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
Հայ ժողովրդի ծագումն ու կազմավորումը: Հայագիտության մեջ առավել արծարծված խնդիրներից մեկը եղել և մնում է հայ ժողովրդի ծագման ու կազմավորման հարցը, որը մի շարք կետերում ցայսօր վիճահարույց է: Որտեղից է ծագում մեր ժողովուրդը, որն է նրա բնօրրանը, երբ է ձևավորվել իբրև ինքնուրույն էթնիկ միավոր և որ ժամանակներից է հիշատակվում հնագույն գրավոր հուշարձաններում: Այս հարցերի կամ դրանց առանձին կետերի խնդրահարույց լինելը պայմանավորված է ոչ միայն սկզբնաղբյուրների տեղեկությունների բազմազանությամբ, այլև երբեմն դրանցով զբաղվողների քաղաքական ու այլաբնույթ շահագրգռություններով, թեպետ առկա փաստերն ու ուսումնասիրության այսօրվա մակարդակը լիովին թույլ են տալիս պատասխանելու հայ ժողովրդի ծագմանն ու կազմավորմանը վերաբերող հիմնական հարցերին:
Շատ դիտել են