Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
Հանրագիտարան >> Հայագիտական Հանրագիտարան >> Կիլիկյան Հայաստանը իշխանապետության ժամանակաշրջանում (1080-1198 թթ.)
Կիլիկյան Հայաստանը իշխանապետության ժամանակաշրջանում (1080-1198 թթ.):Ռուբինյան իշխանատան գլխավորությամբ Հայոց Մեծ իշխանության հիմնաղրումը Կիլիկիայում արդյունք էր այն տևական պայքարի, որ հայերր մղեցին սելջուկյան թուրքերի, Բյուզանդիայի և խաչակիր ասպետների դեմ XI դարի վերջին քառորդին և XII դարի առաջին կեսին: Ռուբինյանների ռազմական հաջողություններր գերազանցապես պայմանավորված էին Կիլիկիայում և հարակից երկրամասերում հայ բնակչության գերակշռությամբ, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային կյանքում նրա խաղացած առաջնակարգ դերով:
Շատ դիտել են